Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ»

​«Հրապարակը» գրում է. Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել ֆիզիկական անձի` Նազիկ Սահակյանի հետ` խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։ Այս պայմանագիրը կնքվել էր ապրիլի 6-ին, իսկ պայմանագրով պետբյուջեից Սահակյանին հատկացվելու էր 6 մլն 869 հազար 750 դրամ, որը վճարվելու էր փուլային եղանակով։

 Պարզվում է՝ հուլիսի 31-ին Ջրային կոմիտեն նոր համաձայնագիր է կնքել Նազիկ Սահակյանի հետ, որով նշված ծառայությունը մատուցելու համար գումարի չափը 4 մլն 579 հազար 832 դրամով ավելացվել է, իսկ ծառայությունների մատուցման վերջնաժամկետ է սահմանվել 2026-ի հոկտեմբերի 31-ը։

Այսինքն՝ նշված խորհրդատվությունը պետբյուջեի վրա 11 մլն 449 հազար 580 դրամ է արժեցել։ Ընդ որում, պայմանագրում հստակեցված չէ, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել՝ գումարի չափն ավելացնելու։
Պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Նազիկ Սահակյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Նշենք, որ նախկինում մենք զրուցել էինք նրա հետ, նա հայտնել էր․ «Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կա ծրագիր, որի շրջանակներում ֆինանսական մասնագետի գծով խորհրդատվությունների ծառայություն եմ մատուցում։ Ես ֆինանսական կառավարման մասնագետ եմ»։ Ուրիշ ո՞ր պետական կառույցներին է նման խորհրդատվական ծառայություններ մատուցում, Սահակյանը նշել էր․ «Սա առաջին պայմանագիրն է»։

 

 

Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ ծրագրի շրջանակներում է Համաշխարհային բանկը ֆինանսավորել Ջրային կոմիտեին, սակայն Սահակյանը նշել էր, որ առավել մանրամասն ինֆորմացիա չի կարող տրամադրել։

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍ Սամվել դպիր․ Վեհափառին աշխարհիկ անունով կոչելը զուգահեռներ է արթնացնում բոլշևիկյան ռեժիմի հետ Փաշինյանի քաղաքական կուրսի փոփոխությունից հետո Արցախում տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում․ Շարմազանով Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց երեկ տեղի ունեցած միջադեպի համար (video) Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրությունից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը հանդիպել է Լիբանանի պետական ու համայնքային գործիչների հետ. մանրամասներ Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց Գազ չի լինի Հայաստանի իշխանությունները նորից ստում են, և նորից՝ Հայաստանի համար ճակատագրական հարցում․ Զուրաբյան Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք․ «Հրապարակ» Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել․ «Հրապարակ» Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ» ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am