Նախկին ոստիկանը՝ երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող (Իշխանություն)
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ բնակարանային գողություն կատարելու համար երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անձը Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանապետի ժ/պ Գարիկ Մուրադյանն է։
Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված կանանցից մեկի եղունգների տակ Մուրադյանի մարմնի մաշկից կտորներ է հայտնաբերվել, իսկ մյուս սպանված կնոջ արյան հետքերը եղել են Մուրադյանի գրպանում եղած գումարի վրա։
«Իշխանություն» լրատվականը գրել էր, որ տարեց կանայք սպանվել են մոտ 20 օրվա տարբերությամբ, նույն եղանակով, առանձնակի դաժանությամբ։
Գարիկ Մուրադյանը ոստիկանական համակարգում պաշտոնի առաջխաղացում է ունեցել 2018թ․-ից հետո։ Ավելին, Գարիկ Մուրադյանի անունը շոշափվում է նաև 2024թ․ տեղի ունեցած աղմկահարույց մի դեպքի հետ։ Նա հարցաքննվել է 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակության քրեական վարույթի շրջանակում։
