Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար

Օգոստոսի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռուսթավելի փողոցի 29 հասցե, որտեղ տեղի է ունեցել դանակահարություն, և կա 2 վիրավոր։

 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արտյոմ Մ․-ն և 40-ամյա Կարլեն Մ․-ն, Ռուսթավելի փողոցի 14 հասցեի մոտ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել միմյանց հետ և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Վիճաբանության ընթացքում Արտյոմ Մ․-ն կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարլեն Մ․-ի ազդրին, իսկ վերջինս անհայտ առարկայով հարվածել է Արտյոմ Մ․-ի գլխին՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտյոմ Մ․-ն «ԳՈՒՎ», իսկ Կարլեն Մ․-ն՝ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան քննարկում են էլեկտրաէներգիայի տարանցիկ միջանցք ստեղծելու հնարավորությունը Նախկին ոստիկանը՝ երկու տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող (Իշխանություն) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Հարցին պատասխանեք․․․»․ Քրիստինե Վարդանյանը նեղը գցեց ՔՊ-ականին (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը գաղտնիքը չասաց․ նոյեմբերի 11-ին ամեն ինչ «կպայթի»․ Նաիրի Հոխիկյան (video) Ստացվում է՝ կառավարությունը ադրբեջանցի մասնագետներ է բերել, որ ՀՀ-ում որոշեն՝ որտեղ ինչ պետք է լինի․ Տաթևիկ Հայրապետյան Ամերիկյան հետախուզական ծառայությունների ձախողված աշխատանքը դարձել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի սխալ հաշվարկների պատճառը․ Արաղչի Ալիևին պատասխանատվության ենթարկելն ի՞նչ եղավ․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին (video) Գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանը կտրականապես անընդունելի է համարում Կուբայի դեմ ԱՄՆ քաղաքականությունը․ Ռյաբկով Մանրամասներ՝ ինչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից (video) Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Ռուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Պետրովկա բնակավայրը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի ՇՏԱՊ․ Բանակում հերթական զոհը․ ի՞նչ է ասում Սուրեն Պապիկյանը․ Ռուզան Ստեփանյան (video) ՔՊ խմբակցության անդամներն ուղղորդված ատելության խոսք են տարածում. Մայր Աթոռ 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն «Դուք փախչում եք Ռուբեն Վարդանյանի մասին հարցից՝ ում մոտ աշխատել եք»․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ականին (video) Փաշինյանի ագրեսիվ պատասխանը Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում այս զանգից հետո․ քաղաքագետ (video) Բաքվի ռադիո՞ն եմ լսում․․․ լարված հարցուպատասխան Մեսրոպ Մանուկյանի և Սարգիս Խանանդյանի միջև (video) Կոնկրետ պատասխանե՛ք՝ ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան ՀՀ–ի առաջ․ Նարեկ Կարապետյանը՝ Խանդանյանին (video) Փաշինյանի արձագանքը՝ բանակում հերթական ողբերգական մահվանը (video) Լա՛վ լսեք․ Ադրբեջանը «կռանթը» կփակի ու աղետը կսկսվի․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am