25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն:

Մասնավորապես՝ վերոհիշյալ թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն վերջինս ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:

Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով «Ափիոն», 2680 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ենթադրյալ թմրամիջոցի պարունակությամբ չհրկիզվող 1 պահարան, որոնք վարույթի շրջանակում առգրավվել են: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամներ, օտարազգի քաղաքացիներ՝ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

 

 

Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ:

Այսպիսով, նախնական կշռմամբ առգրավվել է ընդհանուր՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ:
Ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը), իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video) Լարված հարցուպատասխան Հայկ Ֆարմանյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև (video) Ասեմ՝ ինչու՞ է Փաշինյանը մտնում մարդկանց ընտանիքներ․ Հոգեբանի մեկնաբանությունը (video) Մենք ասում ենք՝ամեն ինչի պատրաստ ենք․ «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ի սադրանքների մասին (video) Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է հիմա կատարվում Սարսափելի իրավիճակ է. Պուտինի վտանգավոր ու կարևոր հայտարարությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am