Որն է փոփոխության նպատակը.որ Սերժ Սարգսյա՞նը դառնա վարչապետ

2018 թվականի ապրիլից հետո վարչապետի նշանակման հարց ՀՀԿ-ն չի քննարկել։ Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Շարմազանովից  լրագրողները հետաքրքրվեցին, թե այս փոփոխությունների նպատակն այն է որ Սերժ Սարգսյա՞նը դառնա վարչապետ, քանի որ խորհուրդը ղեկավարելու է վարչապետը՝ ապրիլից հետո: «2018 թվականի ապրիլից հետո կառավարության ձեւավորման, վարչապետի ընտրության հարց մենք մինչ օրս դեռ չենք քննարկել: Անվտանգության խորհրդի մասին օրենքը, կառավարության կառուցվածքի մասին օրենքը, առաջին փոխվարչապետի առկայությունը արված չէ այս կամ այն անձի համար, սա արված է հիմք ունենալով պետության արդյունավետ կառավարումը: Մենք, որ գնացել ենք այս կամ այն փոփոխությանը չի նշանակում, որ ցանկացել ենք այս կամ այն անձին վարչապետ տեսնել: Մենք հիմք ենք ունեցել պառլամենտական համակարգում ավելի արդյունավետ, ավելի անվտանգ կառավարում ձեւավորել»,- ասաց նա: Հարցին, թե փոխվարչապետի պաշտոնն էլ Կարեն Կարապետյա՞նն է զբաղեցնելու, Շարմազանովն ասաց. «Ինչպես նշեցիք պարոն նախագահի՝ վարչապետ, պարոն Կարապետյանի՝ փոխվարչապետ դառնալու հետ կապված, նշեմ, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ժողովրդից ստացել են այնքան մանդատներ, վստահություն, այսօրվա կոալիցիոն ուժերն ունեն քաղաքական լեգիտիմություն, որ ապրիլից նոր կառավարություն ձեւավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են ավելի նպատակահարմար ժողովրդի ու պետության ելնելով»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանն իր արժեքային համակարգով Եվրոպա է: Մենք, իհարկե, ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ ենք և մեր հարաբերությունները շատ կարևոր են, սակայն մենք չենք հակադրում այդ երկուսը: Գտնում ենք, որ ուշ թե շուտ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն պետք է համագործակցեն»,- ընդգծեց Շարմազանովը: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ ԳՄ նիստի ընթացքում ամփոփել ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի արդյունքները, հանդիպումներն ու ելույթը Եվրոպայի խորհրդում: «Քննարկել ենք ներքին և արտաքին քաղաքական հարցեր ևս: Արձանագրել ենք ևս մեկ անգամ, որ Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, բոլոր ուղղություններով շարունակելու ենք մեր հարաբերությունների զարգացումն այդ երկրի հետ: Շատ կարևոր է, որ Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ այդ օրերին դառնալով է աշխարհի քաղաքական կենտրոններից մեկը»,- շեշտեց Շարմազանովը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am