Facebook-ը մարտական է տրամադրված
ԱՄՆ սենատի հետախուզական կոմիտեին ընկերության տված ցուցմունքներում ասվում է,որ Facebook-ն օրական արգելափակում է միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ՝ սոցցանցում դրանց գրանցման փուլում: Ցուցմունքներում հաստատվում է, որ ընկերությունը մշտապես կատարելագործում է տեխնիկական համակարգերը՝ կեղծ օգտահաշիվների հայտնաբերման և ջնջման համար։ «Ամեն օր մենք արգելափակում ենք միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ՝ հենց գրանցվելիս»,-ասվում է ընկերության ցուցմունքում։
