Ամերիկյան ռազմական բազաներն ամբողջ աշխարհում կլինեն գրավված, եթե ԱՄՆ-ը փորձի միջուկային զենք կիրառել Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միջուկային զենքի կիրառումը կարող է նրանց համար սխալ դառնալ։ Ռումբի կիրառման հաջորդ առավոտյան ամերիկյան բոլոր ռազմական բազաներն ամբողջ աշխարհում կգրավվեն։ Այսօր իրավիճակը տարբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից։ Աշխարհի ժողովուրդները արթնացել են։ Աշխարհում ոչ ոք թույլ չի տա նման հանցագործության կատարում, որովհետև հաջորդ անգամ դա կարող է վերաբերել հենց իրենց»,- ասել է նա ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գեներալը չի պարզաբանել՝ արդյոք ԱՄՆ բազաները կօկուպացնեն իրանական զինվորականները ինքնուրույն, թե այլ ուժերի օգնությամբ։ Անդրադառնալով Իրանում միջուկային զենք ստեղծելու հնարավորության հարցին՝ ԻՊՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ հանրապետությունը միջուկային ռումբերի կարիք չունի, քանի որ Իսլամական հեղափոխության իսլամական և աստվածային արժեքները գրավում են աշխարհը։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը