«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք` զինվորական ծառայությունը շարունակելու:
Մեզ էր դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ` սահմանամերձ զորամասերից մեկը, եւ որեւէ բացատրություն չեն տվել: Ծնողը վրոդովված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության, եւ, ըստ պահանջված կարգի, վիճակահանությամբ ծառայությունն ընկել է Արտաշատի զորամաս: Այժմ առանց որեւէ բացատրության զինվորին տարել են Սյունիքի մարզ եւ այդպես են վարվել ստորաբաժանման բոլոր զինվորների հետ:
Մեր զրուցակիցը խնդրեց անանուն մնալ, քանի որ բանակում գողական բարքերով են առաջնորդվում եւ իր որդուն կարող են վնասել: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարության խոսնակից՝ հասկանալու, թե, նախ, ինչու է Արտաշատի զորամասի ստորաբաժանումը տեղափոխվել Սյունիքի մարզ: Ի վերջո, Արտաշատում ծառայող զինվորները, ըստ համապատասխան կարգի, վիճակահանությամբ հենց այնտեղ են անցել զինվորական ծառայության:
ՊՆ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ Արտաշատի զորամասերից մեկի ստորաբաժանումը տեղափոխվել է այլ վայր, սակայն թե որտեղ, խոսնակն ասաց, որ այդ մասին որեւէ տեղեկություն փոխանցել չի կարող: Նա միայն նշեց, որ ստորաբաժանումը տեղափոխվել է նորակառույց զորամաս, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը