«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախկինում գրել էինք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ Ծովինար Թադեւոսյանը, չունենալով մասնագիտական համապատասխան հմտություններ, իր ղեկավարած հիմնարկում՝ Քրեակատարողական ծառայությունում, սոդոմ-գոմոր է ստեղծել` կամայական ազատում է աշխատողներին, հնձում համակարգի պրոֆեսիոնալներին, որոնք համարձակվում են իր հրամանները խմբագրել կամ առարկել՝ մատնանշելով, թե որն է ճիշտը։
Արդյունքում տասնյակ հարյուրավոր աշխատակիցներ կա՛մ ազատվում են, կա՛մ ազատման դիմումներ են գրում, ապա դատարաններում վիճարկում պետի ապօրինի որոշումները։ Ի դեպ, նրա նախորդը՝ Ամբակում Գրիգորյանն էլ էր նույն ոճով աշխատում։ Ըստ Դատալեքսից վերցված տեղեկությունների՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՔԿԾ-ն հերոս հարկատուների հաշվին մոտ 58 մլն դրամ է վճարել այդ կառույցի նախկին եւ ներկա աշխատողների ապօրինի ազատումների դիմաց` դատական վճիռների համաձայն։ Ընդ որում, դատարաններում շարունակվում են քննվել գործեր, որոնց ճակատագիրը եւս նույնն է լինելու, եւ պետական բյուջեի հաշվին նոր փոխհատուցումներ են վճարվելու: Բայց դրանից ո՛չ գործող պետը, ո՛չ նախկինը չեն տուժում: ՔԿԾ նախկին պետը` Ամբակում Գրիգորյանը, նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական եւ շարունակում է պետբյուջեից աշխատավարձ ստանալ։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը