Պաղեստինի նախագահը մեկնում է Թուրքիա. ինչ է սպասվում
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը օգոստոսի 11-13-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Ըստ Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության՝ Աբբասը կմեկնի Անկարա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Նախագահները կքննարկեն Պաղեստինում վերջին զարգացումները, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։
Նշենք, որ Աբբասը վերջին անգամ Թուրքիա էր այցելել երկու տարի առաջ ու ելույթ էր ունեցել Թուրքիայի մեջլիսում 2024-ի օգոստոսի 15-ին։
Ermenihaber
