Չայցելել Արցախ`«Ադրբեջանի հող».Կանադայի կառավարությունը կոչը
Interfax-ի ադրբեջանական ծառայությունը ներկայացրել է իբր հայերի կողմից օկուպացված ադրբեջանական հող՝ Արցախ կատարած այդ պատգամավորների այցի՝ կանադական կողմի մեկնաբանությունը: Օտտավայում ադրբեջանական դեսպանատունը բողոքի նոտա է հղել Կանադայի արտաքին գործերի, առեւտրի ու զարգացման դեպարտամենտին՝ այդ 2 պատգամավորների այցի համար,հայտնել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Խիկմեթ Գաջիեւը : «Կլեմանն ու Հարդերը հայերի կողմից օկուպացված Ադրբեջանական տարածք են այցելել՝ ոչ կառավարության անունից, անգամ Կանադայի իշխանությունները ժամանակին չեն ծանուցվել՝ սպասվելիք ծրագրերի մասին»,հայտնել է կանադական կողմը:
