Նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլև վտանգավոր, սպառնալիք ՀՀ անվտանգության համար. Ղազարյանը՝ Ջուլհակյանի մասին
Նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլև վտանգավոր, սպառնալիք ՀՀ անվտանգության համար: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով՝ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ելույթին:
«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ տիկին Ագնեսա Խամոյանի կասկածները, թե իբր պարոն Վարդևանյանին տված քվեները եղել են քեբաբով տված ընտրակաշառքներով՝ անհիմն են, նման բան տեղի չի ունեցել, ընդորում չի եղել քեբաբի ոչ մի տեսոկ՝ ո՛չ տավարի, ո՛չ հավի, ո՛չ ռակի: Արամ Վարդևանյանի օգտին բոլոր պատգամավորնեը քվեարկել են սեփական խղճից և համոզմունքներից ելնելով;»,- ասել է նա:
«Դրա արդյունքում ԱԺ նախագահությունում նստածներից պարոն Վարդևանյանը միակն է, որը քվեներ է ստացել բոլոր խմբակցությունների պատգամավորներից և միակն է, որ ընտրվել է 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների արդյունքում»,-ասաց Էդգար Ղազարյան։
Անդրադառնալով ԱԺ Պետական-Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ելույթին՝ ընդդիմադիր պատգամավորն ասել է.
«Տիկին Ջուլհակյանի ելույթը լսելիս հասկացա, որ նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլև վտանգավոր, սպառնալիք ՀՀ անվտանգության համար: Այդ կարծիքը կիսում են բոլոր ՔՊ-ականները, ինչը լրջագույն սպառնալիք է երկրի համար»:
Հիշեցնենք, որ Ջուլհակյանը հայտարարել է, թե նոր սահմանադրության նախագծում չկա հղում Անկախության հռչակագրին՝ Ղազարյանը շեշտեց, որ այն պահին, երբ դա արվի ՀՀ-ն դադարում է գոյություն ունենալուց;
«Որ պահին այն տեղի ունեցավ՝ նշանակում է Հայաստանի Հանրապետության անվանումով պետությունը վերանում է»,- ասաց պատգամավորը և բացատրեց որ դրանից հետո Ադրբեջանը կորոշի, որ այն պետությունը, որի ԱԳ ղեկավար Արարատ Միրզոթյանը 2025 թվականի նախաստորագրել է խաղաղության համաձայնագիրը գոյություն չունի, հետևաբար նա պարտավորություն չի ունենա խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ և այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, նույնը կանի Հայաստանի հոտ
Էդգար Ղազարյանը ՔՊ-ականներին հորդորեց զգույշ լինել, քանի որ Հայաստանը նաև իրենց պետությունն է։
