«Մարտը շահած թեկնածու» Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում մաստեր-կլասի տարավ

«Իրատես» թերթը գրում է. «Շաբաթն անչափ եվրոպական ստացվեց. Լոնդոն, Փարիզ, Ստրասբուրգ, Դավոս: Բոլոր կենտրոններում էլ, կարծես, անելիք կար: Գլխավորը, սակայն, Ֆրանսիայում էր: Առաջին անգամ պետք է հանդիպեին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը եւ Հայաստանի ապագա «վարչապետ» Սերժ Սարգսյանը, որից հետո ԵՄ համաձայնագիր կնքած Հայաստանն առաջին անգամ, գրեթե հավասարազոր կարգավիճակում, հանդես պիտի գար ԵԽԽՎ-ում: Ասենք կարճ: Ստացվեց: Առավել քան: Դատելով Մակրոն-Սարգսյան հանդիպման դիվանագիտական նրբություններից, զի «սատանան» ու ճշմարտությունը համատեղվում են հենց մանրամասների-դիվանագիտական ժեստերի մեջ:

Եվ այնուհանդերձ, ինչու նախահարձակ Մակրոնը, որն իր օրերում գրեթե մարտահրավեր նետեց Թրամփին, վերջինիս ձեռքն անհարկիորեն շատ երկար սեղմելով, հասկացնելու, որ Եվրոպայում ամբողջական լիդերություն հաստատել Թրամփին չի հաջողվի, անչափ ջերմ, անբացատրելի բարեկամական թրենդի մեջ «պահեց» Սերժ Սարգսյանին` հանդիպման ողջ ընթացքում (նկատենք` ինքն էր մղվում ողջագուրվելու, ձեռքը հարազատորեն դնում էր ՀՀ նախագահի ուսին, ստեղծում մթնոլորտ, թե վերջինս «տանն» է): Երբ Մակրոնի գոյությունը այս ողջ ընթացքում գրեթե չէինք էլ զգացել` չնայած Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի կուրացիոն կարգավիճակին:

Կրկին ասենք կարճ: Ճիշտ է, երիտասարդ, աջակողմյաններին վաբանկ հաղթած Մակրոնին չհաջողվեց դառնալ Եվրոպայի լիդեր, չնայած այդ շանսը լիովին առկա էր. Բրիտանիան ու Թերեզա Մեյը «բրեքզիթի» մեջ էին, Անգելա Մերկելը չէր կարողանում կառավարություն կազմել, դաշտը բաց էր, այնուհանդերձ, Մակրոնի ելիսեյան պահվածքը միանշանակ ազդակն էր` ողջ «Յուրոփի», հանդեպ եվրամիութենավորված Հայաստանի, հանդեպ ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի: Ասել է` դրանով «Յուրոփը» «ադաբրյամս» էր հայտնում իր հյուրին: Պակաս հետաքրքիր չէր նաեւ հայաստանյան ԵԽԽՎ պասաժը: Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ ԵԽԽՎ ամբիոնը թողել էր լուրջ սկանդալով (Արփինե Հովհաննիսյան-Զարուհի Փոստանջյան երկվությամբ). նա այդ ամբիոնի մոտ վերադարձավ որպես «մարտը» շահած թեկնածու: Ոչ միայն որպես ԵՄ համաձայնագիրը իր վերջնակետին հասցրած գործիչ, որը, ճիշտ է, չի եղել «պատերազմի առաջնորդ», բայց եւ պահանջատեր է, որը եվրոպական ժողովրդավարական կառույցից ունի բողոք` չլինել կողմնակալ, մանավանդ երբ հարցը վերաբերում է անչափ ցավոտ ղարաբաղյան հակամարտությանը, ջուր չլցնել խաղաղ հանգուցալուծման հակառակորդների ջրաղացին, չհիասթափեցնել հայ հանրությանը եվրոպական արժեքներից: Ի դեպ, ԵԽԽՎ-ն այդ նույն օրերին «մեղքերը» քավելու նոր թրենդ էր սկսել, ԵԽՀՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի «գնալուց» հետո կանգ էր առել Միլիցա Մարկովիչի վրա, հակահայկական-կոռուպցիոն զեկույցի «մասով»: Եվ` ոչ միայն: Սակայն Սերժ Սարգսյանի այցի պիկը, թերեւս, Մամեդ Սեյիդովին պարգեւած խոր ֆիասկոն էր: Պատասխանն անթերի էր: Այազ Մութալիբովին իր եւ Ադրբեջանի միջեւ «վկա» կարգելու մենթալ պլանը` աննախադեպ: Անխոցելի: Բայց առավել գնահատելի էր հայերեն խոսքի այն մաներան, որով անգլախոս Սեյիդովին մաստեր-կլասի տարավ ցեղասպանություն տեսած-Արցախի պատերազմում հաղթած երկրի ներկայացուցիչը (դուք ասեք` վարչապետը): ՈՒ քանի որ օճորքը լսում է, իսկ պատերը վկայում են, նույն գիշեր ազերիների կազմակերպած հերթական դիվերսիան հերթական անգամ արդարորեն հետ շպրտվեց հայոց հողից` աստվածաշնչորեն թույլ տալով, որ «շունը հետ դառնա իր իսկ փսխածին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am