Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս կառավարության նոր կազմի ձևավորման փուլում տեղեկացրել էր, որ նախարարությունների ղեկավարների մակարդակով մեծածավալ փոփոխություններ չեն սպասվում։ Փոխարենը կադրային հիմնական վերադասավորումները լինելու են փոխնախարարների օղակում։

Եվ, ինչպես արդեն տեսնում ենք, մի շարք գերատեսչություններում փոխնախարարներ արդեն հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին, իսկ որոշ նախարարություններում կադրային վերադասավորումների գործընթացը դեռ շարունակվում է։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր նաև, որ Առողջապահության նախարարությունում ևս փոխնախարարների ճակատագիրը վերջնականապես որոշված չէ։ Մասնավորապես, խոսքը նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի մասին է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած նոր թիմում նրանց վերանշանակման հարցը դեռևս կախված է օդում, իսկ նախարարությունում սպասողական տրամադրություններ են։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լևոն Հակոբյանն այս օրերին Երևանի Իմպրեսո սրճարանում է հիմնականում լինում և այնտեղ է սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ վերջնական որոշմանը։

Լենա Նանուշյանն էլ, մեր տեղեկություններով, այս օրերին արձակուրդ է վերցրել և մեկնել հանգստի։ Նա ևս սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ որոշմանը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ նրանց մասով վերջնական քաղաքական որոշումը դեռ չի հրապարակվել, և գերատեսչությունում առավել հավանական են համարում, որ երկուսն էլ նոր կառավարության կազմում չեն վերանշանակվի։

Հատկապես, երբ խոսքը Նանուշյանի մասին է, ով իր պահվածքով ոչ միայն ծաղրի առարկա է դարձել (զարմանալի ռիլներ, կառավարության նիստի ժամանակ «անադեկվատ» պահվածք, որդու բանակից ազատված լինելու թեմաներ)։ Թերևս ընտրությունների արդյունքների՝ ՔՊ-ի համար ոչ ցանկալի լինելու պատճառներից մեկը Նանուշյանի նման կադրերն են, ովքեր տապալել են ոլորտը և հաճախ չեն գիտակցում՝ պետական պաշտոնյայի վարքը ինչպիսի դրսևորում պիտի ունենա»։

դիտվել է 359 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է Դե արի ու կոռեկտ մնա՛․․․ դրա տեղը մենք լավ գիտենք ու ամեն ինչի պատրաստ ենք․ Ղազինյանը՝ ՔՊ-ին Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել «Կռիսականով մտել եք Ծառուկյանի մեծ ընտանիք․ վատ լուր ունեմ, Նիկո՛լ»․ Հովհաննես Շահինյան (video) Հայտնաբերվել են Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում իրար «քոթակած» «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները Նարեկ Կարապետյանն ԱԺ ամբիոնից հունից դուրս եկավ (video) Պո*նիկ լինելն ամոթ չի, ամոթ է պետական դավաճան լինելը․ Արմինե Ադիբեկյան (video) Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Արա՛, երեք նախագահ Բաքվի բանտում է, ի՞նչ խաղաղություն․ Հովհաննես Իշխանյան (video) Փաշինյանի դուստրը ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում Ռոզա Բաբայանը նշանակվել է Ու՞ր են սահմանները․ Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից թղթեր ցույց տվեց (video) Դե ասե՛ք՝ որտեղի՞ց եք դուք ստացել «մետոձիչկա»․ Հայկ Ֆարմանյանի պատասխանը ՔՊ-ին (video) Մեդվեդևը իրավիճակը սրեց․․․ ո՞նց եք պատասխան տալու․․․ (video) Ասեմ Հովիկ Աբրահամյանի որդու դեմ իրականացված այս խայտառակության մանրամասները․ Զարուհի Փոստանջյան (video) «Ուժեղ Հայաստան», հիմա զգուշացնում եմ՝ չանե՛ք նման բան․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «խոստացել է» պատերազմ․ Պապիկյա՛ն, պատրա՞ստ ես․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Սոնա Ղազարյանը Նիկոլի միջոցով Հայաստանն ընտանեկան կոլխոզ է դարձրել»․ Իշխանյան (video) Րոպեների ընթացքում տեսանյութը հայտնվում է համացանցում․սուր խոսք Քոչարյանի և Ջուլհակյանի միջև (video) Կոնկրետ պատասխան տվեք․ Աննա Գրիգորյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Լա՛վ իմացեք՝ հուսախաբ եք լինելու․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Շուշին Շուշա ասող Ռուբինյանի հետ ո՞նց կարող ես համերաշխ լինել, «Ուժեղ Հայաստան»․ Իշխանյան (video) Ձևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մանդատից․ Ղազինյանի հարցի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) ՇՏԱՊ․ Նիկոլի ֆեյքերը Թուրքիայից են մտնում (video) Կապանում խոշոր ավտովթար է եղել․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am