3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը, որն ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ռեկորդային թվով կալանքի որոշումներ է կայացրել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամ կամ մերձավոր ազգականների բաժիններում տվյալներ չի լրացրել։
Նա հայտարարել է 3 անշարժ գույք՝ միանձնյա սեփականությամբ, որոնք ձեռք են բերվել նոր իշխանությունների օրոք. 2019-ին Երևանում բնակարան, 2023-ին՝ Աբովյանում առանձնատուն և հողամաս։
Մելքոնյանը հայտարարագրել է նաև 3 ավտոմեքենա՝ երկուսը 2000-ականների սկզբին ձեռք բերված, և նախորդ տարում տնօրինած 2012-ի Toyota, որը հնարավոր է վաճառել կամ նվիրել։ 2025-ի ընթացքում ստացել է 14 մլն 93 հազար դրամ աշխատավարձ, ունի բնակելի տան կառուցապատման վարկ՝ 72 մլն 836 հազար դրամ մնացորդով, իսկ կանխիկի և բանկային մնացորդների մասին տվյալներ ԿԿՀ-ին չի տրամադրել։
