Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2025 թվականի դեկտեմբերի 31-ից պաշտոնապես դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը զեկուցել էր, որ հին կենտրոնացված մոդելից հրաժարվելու արդյունքում հիվանդանոցային խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանում կամ բուժումը կստանան քաղաքացիական հիվանդանոցներում:

Սակայն հարցը միայն հիվանդ կալանավորներին տեղավորելը չէ, այս լուծարման հետեւանքով հիմնարկի բազմաթիվ աշխատակիցներ են կրճատվել, մնացել առանց աշխատանքի: Ստեղծված իրավիճակում կրճատված աշխատակիցներն իրենց իրավունքների վերականգնման համար արդեն դիմել են դատարան: Մասնավորապես՝ լուծարված հիվանդանոցի անվտանգության ծառայության պետ Վարդան Բալդրյանը, մեր տեղեկություններով, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել իր իրավունքները եւ հարկադիր պարապուրդում եղած ժամանակահատվածի համար վճարել։

Մենք փորձեցինք պարզել, թե հատկապես ինչ պատճառով է աշխատանքից ազատվել Վարդան Բալդրյանը, սակայն Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ պետի որոշումները չեն հրապարակվում։ Սա նշանակում է, որ հանրությանը հրաժարվում են տեղեկացնել, թե կոնկրետ ինչ հիմքով, ինչու է պետական ծառայողն ազատվել աշխատանքից։

Այս ֆոնին բնական հարց է առաջանում՝ իսկ Դատապարտյալների հիվանդանոցի մյուս աշխատակիցներն աշխատանքով ապահովվե՞լ են։ Ինչպես պաշտոնական պարզաբանմամբ մեզ հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից, հիմնարկի անձնակազմի միայն մի մասն է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատելու։ Որոշ աշխատակիցներ հրաժարվել են շարունակել իրենց գործունեությունն այնտեղ, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն տարածքային առումով բավականին հեռու է, եւ հենց այդ հեռավորությունից ելնելով՝ հրաժարվել են տեղափոխվել։

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Ո՞նց կարելի է սենց անպատասխանատու լինել սեփական քաղաքացիների խնդիրների հանդեպ. Շարմազանով Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է Դե արի ու կոռեկտ մնա՛․․․ դրա տեղը մենք լավ գիտենք ու ամեն ինչի պատրաստ ենք․ Ղազինյանը՝ ՔՊ-ին Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել «Կռիսականով մտել եք Ծառուկյանի մեծ ընտանիք․ վատ լուր ունեմ, Նիկո՛լ»․ Հովհաննես Շահինյան (video) Հայտնաբերվել են Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում իրար «քոթակած» «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները Նարեկ Կարապետյանն ԱԺ ամբիոնից հունից դուրս եկավ (video) Պո*նիկ լինելն ամոթ չի, ամոթ է պետական դավաճան լինելը․ Արմինե Ադիբեկյան (video) Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Արա՛, երեք նախագահ Բաքվի բանտում է, ի՞նչ խաղաղություն․ Հովհաննես Իշխանյան (video) Փաշինյանի դուստրը ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում Ռոզա Բաբայանը նշանակվել է Ու՞ր են սահմանները․ Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից թղթեր ցույց տվեց (video) Դե ասե՛ք՝ որտեղի՞ց եք դուք ստացել «մետոձիչկա»․ Հայկ Ֆարմանյանի պատասխանը ՔՊ-ին (video) Մեդվեդևը իրավիճակը սրեց․․․ ո՞նց եք պատասխան տալու․․․ (video) Ասեմ Հովիկ Աբրահամյանի որդու դեմ իրականացված այս խայտառակության մանրամասները․ Զարուհի Փոստանջյան (video) «Ուժեղ Հայաստան», հիմա զգուշացնում եմ՝ չանե՛ք նման բան․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «խոստացել է» պատերազմ․ Պապիկյա՛ն, պատրա՞ստ ես․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Սոնա Ղազարյանը Նիկոլի միջոցով Հայաստանն ընտանեկան կոլխոզ է դարձրել»․ Իշխանյան (video) Րոպեների ընթացքում տեսանյութը հայտնվում է համացանցում․սուր խոսք Քոչարյանի և Ջուլհակյանի միջև (video) Կոնկրետ պատասխան տվեք․ Աննա Գրիգորյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Լա՛վ իմացեք՝ հուսախաբ եք լինելու․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Շուշին Շուշա ասող Ռուբինյանի հետ ո՞նց կարող ես համերաշխ լինել, «Ուժեղ Հայաստան»․ Իշխանյան (video) Ձևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մանդատից․ Ղազինյանի հարցի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) ՇՏԱՊ․ Նիկոլի ֆեյքերը Թուրքիայից են մտնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am