Ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին

Հայաստանում երեխայի ծննդով պայմանավորված ընտանիքներին հասանելի են մի շարք պետական աջակցություններ՝ մայրության և ծննդյան միանվագ նպաստներից մինչև երեխայի խնամքի ու հիփոթեքային վարկի մարման աջակցություն․ ներկայացվել են ամենահաճախ հնչող 6 հարցերի պատասխանները։

ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝

մայրության նպաստ,
երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ,
նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։
ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:

Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172.698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։

ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝

խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31.600 դրամ,
խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37.500 դրամ,
խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69.100 դրամ (37.500+31.600)։
Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69.100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50.000 դրամ նպաստը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50.000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Աջակցության չափը՝

ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ,
երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։
Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
«Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից, իսկ Արեգնազ Մանուկյանը նստած է․ «Հրապարակ» Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում․ դարձել է ոչ երթևեկելի Ֆիդանն ինչ է զրուցել Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հետ Ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին Գազայի կառավարությունը հայտնել է, որ Իսրայելը դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացմանը «Հայաստան» դաշինքը ընտրեց Մարդու իրավունքների, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովները Քիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել Թրամփը խայտառակ հայտարարություն է արել․․․ ամիսների հարց է մնացել․ Հայկ Նահապետյան (video) «Թագուհի՛, դու պապայիդ հարցրե՞լ ես, որ քո փողով իր ար*ունը ծախելա Նիկոլը»․ Նարե Սոսե (video) Մեդվեդևը երեք օր առաջ զգուշացրեց՝ շուտով Հայաստանի նկատմամբ ինչ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք ամեն պահի վեր եք թռնելու, դուք մանդատագող եք․Մեսրոպ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Էդուարդ Ասրյա՛ն, էդ դասերից դու փախել ես․․․ Հայկ Նահապետյան (video) «Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի «Ալեն Սիմոնյանը Նիկոլի անամոթության ու ցինիզմի պատն է»․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք միլիարդների փող եք ծախսել․․․ էս ինչ է՝ ոնց որ ռազմական գազանանոց լինի․ Արթուր Խաչատրյան (video) Ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Վեհափառի գործով դատավորի քայլը կիսադրական է․ նա մի բան պետք է աներ․ Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am