Ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները

Պոլսո Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Ծանօթ իրողութիւն է, թէ վերջին շրջանին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նկատմամբ որդեգրուած ժխտական դիրքաւորումը խոր ցաւ եւ վիրաւորանք յառաջացուցած է Հայաստանի եւ Սփիւռքի մեր հաւատացեալ ժողովուրդին մէջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղած է մեր ժողովուրդի հաւատքի լուսաբեւեռը եւ ազգային ու հոգեւոր միութեան ամուր սիւնը։ Հայաստանեայց Եկեղեցին իր ամբողջ նուիրապետութեամբ, ի գլուխ ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագոյն եւ Վեհափառ Հայրապետը, կը շարունակէ իր Քրիստոսաւանդ, ազգանուէր եւ ազգաշէն առաքելութիւնը։

Այս առումով Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ Եկեղեցւոյ սրբազան եպիսկոպոսներուն նկատմամբ դատական գործընթացներու դիմելը եւ զանոնք քրէական յանցագործութեան ամբաստանութիւններով աշխարհիկ ատեաններու առջեւ կանչելը խորապէս կը վիրաւորէ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական արժանապատուութիւնը։ Այս ցաւը աւելի կը խորանայ, երբ անտեսուած կը թուին Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեամբ Եկեղեցւոյ առաքելութեան տրուած երաշխիքներն ու մարդկային իրաւանց հիմնական սկզբունքները։

Սփիւռքի մէջ եւս Հայ Եկեղեցին կը շարունակէ առանցքային դեր ունենալ մեր ժողովուրդի հոգեւոր, ազգային եւ համայնքային կեանքին մէջ։ Հետեւաբար Մայր Աթոռի հեղինակութիւնը տկարացնելու կամ անոր անձեռնմխելիութիւնը վիրաւորելու միտող որեւէ քայլ կը վնասէ Եկեղեցւոյ եւ հաւատացեալ ժողովուրդին միջեւ դարերով ամրացած կապերուն։
Պատմութիւնը կը վկայէ, որ պետականութենէ զրկուած ժամանակներուն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին եղած է մեր ժողովուրդի անխորտակելի սիւներէն մէկը։ Ան իր ներքին նուիրապետութեամբ կանոնաւորած եւ կը շարունակէ կանոնաւորել Սուրբ Աւետարանի քարոզութիւնը, հոգեւոր ծառայութիւնը, մխիթարական, բարեգործական եւ ազգային առաքելութիւնները։ Ուստի Եկեղեցւոյ վերաբերող հարցերու մասին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ եկեղեցական նուիրապետութեան բարձրացուցած ձայնին մէջ յանցագործութիւն որոնելը անտեղի եւ վիրաւորական կը նկատենք։

Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները, հոգեւորականութիւնը եւ միջեկեղեցական յարաբերութիւնները, որոնք մեր օրերուն պէտք է մնան զօրաւոր՝ վկայելու համար Քրիստոսի սիրոյ եւ եղբայրութեան մասին։

Այսու, որպէս Թուրքիոյ Հայոց Պատրիարքական Աթոռ, կը յայտնենք մեր զօրակցութիւնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ սրբազան եպիսկոպոսներուն։ Կը յորդորենք բոլոր պատասխանատուները անխոցելի պահել Հայ Եկեղեցին եւ եկեղեցական պաշտօնական մարմիններու որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտութիւններու։

Մենք կը հաւատանք Սուրբ Գիրքի խօսքին. «Ես Տիրոջ պիտի յուսամ… նոյնիսկ եթէ խաւարի մէջ մնամ՝ Տէրն է իմ լոյսս» (Միքիա 7.7-8)։ Այս հաւատքով կը վստահինք, որ Աստուած պիտի հպի սրտերուն եւ Իր զօրութեամբ Եկեղեցւոյ նաւը պիտի առաջնորդէ խաղաղութեան նաւահանգիստը։

Մեր սրտագին աղօթքն է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին, նուիրապետական Աթոռներու գահակալներուն, ողջ հոգեւոր դասին, հաւատացեալ ժողովուրդին եւ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնատարներուն համար։ Թող Տէրը բոլորին իմաստութիւն պարգեւէ, զօրացնէ Իր Սուրբ Եկեղեցին եւ խաղաղութիւն շնորհէ մերազն ժողովուրդին։
ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ
10 Օգոստոս 2026

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Ֆիդանն ինչ է զրուցել Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հետ Ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին Գազայի կառավարությունը հայտնել է, որ Իսրայելը դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացմանը «Հայաստան» դաշինքը ընտրեց Մարդու իրավունքների, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովները Քիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել Թրամփը խայտառակ հայտարարություն է արել․․․ ամիսների հարց է մնացել․ Հայկ Նահապետյան (video) «Թագուհի՛, դու պապայիդ հարցրե՞լ ես, որ քո փողով իր ար*ունը ծախելա Նիկոլը»․ Նարե Սոսե (video) Մեդվեդևը երեք օր առաջ զգուշացրեց՝ շուտով Հայաստանի նկատմամբ ինչ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք ամեն պահի վեր եք թռնելու, դուք մանդատագող եք․Մեսրոպ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Էդուարդ Ասրյա՛ն, էդ դասերից դու փախել ես․․․ Հայկ Նահապետյան (video) «Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի «Ալեն Սիմոնյանը Նիկոլի անամոթության ու ցինիզմի պատն է»․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք միլիարդների փող եք ծախսել․․․ էս ինչ է՝ ոնց որ ռազմական գազանանոց լինի․ Արթուր Խաչատրյան (video) Ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Վեհափառի գործով դատավորի քայլը կիսադրական է․ նա մի բան պետք է աներ․ Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը ԱԺ ընդդիմություն, պահանջե՛ք, որ 2 մլն հայ վերադառնա Ադրբեջան․ Թովմասյան-Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am