Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար

Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք առնչվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա հոգևոր առաջնորդությանը, հոգևորականությանը և պատմական ու կանոնական առաքելության իրականացմանը:

Որպես Արևելյան Ուղղափառ ընտանիքի քույր Եկեղեցիներ՝ մեզ միավորում են նույն հինավուրց հավատքը և քրիստոնեական եղբայրության խոր կապերը:

Այս դժվարին պահին մենք աղոթքով և զորակցությամբ կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների, հոգևորականության և հավատավոր ժողովրդի կողքին:

Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը:

Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին հավատարմորեն կանգնած է եղել իր ժողովրդի կողքին՝ ցեղասպանության, տեղահանության, պատերազմի և տառապանքների միջով՝ պահպանելով Ավետարանը և կենդանի պահելով քրիստոնեական հավատքը Հայաստանում և ողջ սփյուռքում:

Մենք կոչ ենք անում մեր հոգևորականներին և հավատացյալներին ողջ աշխարհում աղոթել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի ժողովրդի համար:

Թող Ամենակալ Աստված պահպանի Հայոց Եկեղեցու միասնությունն ու ինքնավարությունը և օրհնի Հայաստանը՝ հաշտությամբ, արդարությամբ, կայունությամբ և տևական խաղաղությամբ:

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Գազայի կառավարությունը հայտնել է, որ Իսրայելը դիտավորյալ խոչընդոտում է լարվածության թուլացմանը «Հայաստան» դաշինքը ընտրեց Մարդու իրավունքների, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովները Քիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել Թրամփը խայտառակ հայտարարություն է արել․․․ ամիսների հարց է մնացել․ Հայկ Նահապետյան (video) «Թագուհի՛, դու պապայիդ հարցրե՞լ ես, որ քո փողով իր ար*ունը ծախելա Նիկոլը»․ Նարե Սոսե (video) Մեդվեդևը երեք օր առաջ զգուշացրեց՝ շուտով Հայաստանի նկատմամբ ինչ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք ամեն պահի վեր եք թռնելու, դուք մանդատագող եք․Մեսրոպ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Էդուարդ Ասրյա՛ն, էդ դասերից դու փախել ես․․․ Հայկ Նահապետյան (video) «Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի «Ալեն Սիմոնյանը Նիկոլի անամոթության ու ցինիզմի պատն է»․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք միլիարդների փող եք ծախսել․․․ էս ինչ է՝ ոնց որ ռազմական գազանանոց լինի․ Արթուր Խաչատրյան (video) Ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Վեհափառի գործով դատավորի քայլը կիսադրական է․ նա մի բան պետք է աներ․ Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը ԱԺ ընդդիմություն, պահանջե՛ք, որ 2 մլն հայ վերադառնա Ադրբեջան․ Թովմասյան-Հայկ Նահապետյան (video) Սա խայտառակություն է․ միայն 2026 թվականին ոչ մարտական պայմաններում բանակում եղել է 8 մահ․ Գրիգորյան (video) «Մեղավոր եմ էդ հարցում»․ սուր հարցուպատասխան Էդգար Ղազարյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am