Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը

Թաիլանդի Նոնթաբուրիի նահանգում նախկին տեղացի պատգամավոր Չալոնգ Ռիվրաենգը կրակել է տեղական իշխանությունների պաշտոնյա Թոնգչայ Ենպրասերտի վրա նրա գրասենյակի առջև, այնուհետև զանգահարել է YouTube-ի ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդման հաղորդավարին և խոստովանել իր արարքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախկին պատգամավորը կրակել է Թոնգչայի պարանոցին: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրա վարորդը հրազենային վնասվածքներ է ստացել թևին և ձեռքին:Չոլանգն ուղիղ եթերում հաղորդավարին հայտնել է, որ իր և Թոնգչայի միջև գումարի հետ կապված տարաձայնություններ կային տեղական մարմինների անցյալ ընտրություններից հետո:

Չալոնգը ձերբակալվել է, սակայն նրան թույլ են տվել ոստիկանության բաժանմունքում մամուլի ասուլիս տալ, որի ընթացքում նա փորձել է բացատրել իր գործողությունների շարժառիթը: Նա նշել է, որ մտադիր չէր սպանել Թոնգչային, որն իր «լավ ընկերն» էր: Սակայն, ըստ կասկածյալի, Թոնգչայը հրել է իրեն և հրաժարվել խոսելուց: Այնուհետև Չոլանգը հետևել է նրան դեպի մեքենան, հանել ատրճանակը: Դրանից հետո Թոնգչայի վարորդը հանել է իր ատրճանակը, և Չոլանգը կրակ է բացել:

Այս հրաձգությունը տեղի է ունեցել նույն նահանգում, որտեղ դպրոցներից մեկում օգոստոսի 7-ին զանգվածային հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ զոհվել էր, այդ թվում՝ հրաձիգը, որը դպրոցի աշակերտներից էր: 15 մարդ վիրավորվել էր: Դպրոցում հրաձգությունից առաջ հրաձիգը սպանել էր իր տատիկին և պապիկին:

Այս հրաձգությունից հետո Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը հրահանգել է զենքի մասին օրենքների հետ կապված ավելի խիստ հսկողություն սահմանել:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Թրամփը խայտառակ հայտարարություն է արել․․․ ամիսների հարց է մնացել․ Հայկ Նահապետյան (video) «Թագուհի՛, դու պապայիդ հարցրե՞լ ես, որ քո փողով իր ար*ունը ծախելա Նիկոլը»․ Նարե Սոսե (video) Մեդվեդևը երեք օր առաջ զգուշացրեց՝ շուտով Հայաստանի նկատմամբ ինչ է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք ամեն պահի վեր եք թռնելու, դուք մանդատագող եք․Մեսրոպ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել Հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Էդուարդ Ասրյա՛ն, էդ դասերից դու փախել ես․․․ Հայկ Նահապետյան (video) «Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի «Ալեն Սիմոնյանը Նիկոլի անամոթության ու ցինիզմի պատն է»․ Սուրեն Սուրենյանց (video) Դուք միլիարդների փող եք ծախսել․․․ էս ինչ է՝ ոնց որ ռազմական գազանանոց լինի․ Արթուր Խաչատրյան (video) Ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են ՀՀ Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Վեհափառի գործով դատավորի քայլը կիսադրական է․ նա մի բան պետք է աներ․ Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը ԱԺ ընդդիմություն, պահանջե՛ք, որ 2 մլն հայ վերադառնա Ադրբեջան․ Թովմասյան-Հայկ Նահապետյան (video) Սա խայտառակություն է․ միայն 2026 թվականին ոչ մարտական պայմաններում բանակում եղել է 8 մահ․ Գրիգորյան (video) «Մեղավոր եմ էդ հարցում»․ սուր հարցուպատասխան Էդգար Ղազարյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև (video) Տեղի է ունեցել բացառիկ լկտիություն․․․ Սուրեն Սուրենյանց (video) Սրբուհի Գալյանը նշանակվել է Սամվել Կարապետյան և Սերգեյ Համբարձումյան․․․ բացառիկ բան, որ արել են այս բարերարները․ Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am