Ստվերային կառավարման գեներալները

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական մամուլում տեւական ժամանակ շրջանառվում է տեղեկություն «գեներալիտետի» խորհրդավոր հանդիպումների մասին, որի մասնակիցները քննարկում են Վիգեն Սարգսյանին հեռացնելու եւ նրա փոխարեն նախընտրելի թեկնածու նշանակելու հարցը: Շրջանառվեց նույնիսկ ԱԻ նախարար, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի անունը: Ընդ որում, ուշագրավն այն է, որ «գեներալիտետի» հավաքների «մասնակիցների» թվարկումը տարբեր լրատվամիջոցներով ցույց էր տալիս, որ խոսքն իրականում ավելի շուտ վերաբերում է մարդկանց, որոնք արդեն բանակում չեն, ընդ որում՝ մի զգալի մասը՝ բավականին վաղուց: Այն, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ղեկավարումը ամենեւին միարժեք չի ընկալվում բանակի բարձրագույն հրամկազմի եւ սպայական շրջանակներում՝ անհերքելի է, ինչի պատճառն այն է, որ բանակը մեծ հաշվով պատերազմող բանակ է, իսկ Վիգեն Սարգսյանը՝ «չպատերազմած» նախարար, որը ըստ էության նոր մարդ է պաշտպանական համակարգում: Բայց շաբաթներ առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը բարձրագույն սպայակազմի անունից հավատարմության երդում տվեց Վիգեն Սարգսյանին՝ դե ֆակտո, հարցազրույցի տեսքով:

Ուշագրավ է այն, որ հենց դրանից հետո մամուլում հայտնվեց «գեներալիտետի» հավաքների թեման եւ սկսվեց դրա ինտենսիվ գեներացիան տարբեր լրատվամիջոցներով, ընդ որում՝ Մովսես Հակոբյանի անվան շրջանառությամբ:

Ամենաուշագրավն այս համատեքստում այն է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում, առավել եւս հանրային բավականին շոշափելի աղմուկ առաջացրած մի շարք նախաձեռնությունների պայմաններում, չի արժանացել Սերժ Սարգսյանի միարժեք, հատու աջակցությանը: Սերժ Սարգսյանը եղել է նրա կողքին, դրական արտահայտվել նախաձեռնությունների մասով, սակայն անձնապես չի ստանձնել պատասխանատվություն այն կոնցեպտուալ մոտեցումների համար, որ առաջ է քաշում Վիգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանը դեռ իր վրա չի վերցրել «ազգ-բանակ»-ը, իսկ իրավիճակի հենքը հենց դա է: Եվ այստեղ է նաեւ ամենաառանցքային հարցը ներիշխանական զարգացումների այդ համատեքստում՝ ինչու առ այսօր Սարգսյանն անձնական պատասխանատվություն չի ստանձնել ազգ-բանակ հայեցակարգի մասով: Օրինակ՝ բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասով նա հայտարարել է անձնական պատասխանատվության մասին, իսկ ազգ-բանակի մասին նա չի արել քաղաքական այդպիսի հայտարարություն: Ահա հենց այդ հայտարարության բացակայության պայմաններում էլ ուշագրավ են դառնում «գեներալիտետի», այսպես ասած, մտահոգությունները, երբ մի կողմից՝ մամուլով հրապարակվում է հավատարմություն Վիգեն Սարգսյանի հանդեպ, մյուս կողմից՝ դավադրություն Վիգեն Սարգսյանի դեմ: Այս երկսայրի մարտավարությունը կամ, այլ կերպ ասած, հակասությունների վրա խաղը մի մտածողություն ու կարծես թե ներիշխանական «մշակույթի» տարր է, որ կարծես թե արմատավորվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի արդյունքում: Սարգսյանը տասնամյակը անցկացրեց հենց հակասություններ առաջացնելով ու դրանց վրա խաղալով: Դա ամենեւին չի նշանակում, որ պաշտպանական ոլորտի շուրջ ստեղծված իրավիճակը նրա առաջացրած հերթական հակասությունն է, բայց ակնհայտ է, որ այդ գործելաոճը մտել է ավելի լայն շրջանառության մեջ, եւ հնարավոր է պատկերացնել, թե ինչ ազդեցություն է այն ունենալու կառավարման նոր մոդելի պայմաններում, երբ դե ֆակտո իշխանությունը կենտրոնանա Մելիք-Ադամյանում: Ընդ որում, այդ տեսանկյունից խիստ ուշագրավ էր Վիգեն Սարգսյանի տարեվերջյան հարցազրույցում նրա արտահայտած միտքն այն մասին, որ վտանգավոր է, երբ դե յուրե որոշում կայացնող կառույցը մեկն է, իսկ դե ֆակտո որոշումները կայացնում է բոլորովին այլ սուբյեկտ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am