Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է գնահատում․ պաշտպան

Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանն, իրեն ներկայացված՝ 2023թ․ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում՝ գնահատելով այն աբսուրդային այնաստիճան, որ չի էլ ցանականում խոսել այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է օգոստոսի 8-ին։

Արգամ Աբրահամյանին մեղադրում են 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվելու մեջ։ ՔԿ-ն տարածած հաղորդագրությամբ նաև անձնական կյանքին վերաբերող տվյալներ էր հանրայնացրել, իբրև՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է․ Ծ․-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ․ Հ․ (Գեղամ Հակոբյանի) միջոցով:


ՔԿ համաձայն՝ Արգամ Աբրահամյանն, օգտագործելով Գեղամ Հակոբյանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։ Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։ ՔԿ հրապարակած հաղորդագրությանը նաև հաջորդել է ՄԻՊ հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։

Նշենք, որ Գեղամ Հակոբյանի մասով քրեական վարույթն արդեն երկու տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վարույթում է․ նախ գտնվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, ապա վերջինիս լիազորությունների կասեցմամբ պայմամավորված՝ վերամակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ Հակոբյանը տնային կալանքի տակ է։

Արգամ Աբրահամյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, Աբրահամյանը նշել է, որ մեղադրանքն այնքան անհեթեթ է, որ չի էլ ցանկացել մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, Խաչատրյանը նշեց, որ անհամաչափ և անտեղի ուժ է կիրառվել, իսկ հրապարակված տեղեկատվությունն անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում։ Մեղադրանքի հիմքում առկա տվյալների մասին Խաչատրյանը մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիքով, միայն նշեց, որ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է կալանավորման որոշմանը, ապա պաշտպանները կբողոքարկեն այն։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Վեհափառի գործով դատավորի քայլը կիսադրական է․ նա մի բան պետք է աներ․ Սուրեն Սուրենյանց (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը ԱԺ ընդդիմություն, պահանջե՛ք, որ 2 մլն հայ վերադառնա Ադրբեջան․ Թովմասյան-Հայկ Նահապետյան (video) Սա խայտառակություն է․ միայն 2026 թվականին ոչ մարտական պայմաններում բանակում եղել է 8 մահ․ Գրիգորյան (video) «Մեղավոր եմ էդ հարցում»․ սուր հարցուպատասխան Էդգար Ղազարյանի և Վիլեն Գաբրիելյանի միջև (video) Տեղի է ունեցել բացառիկ լկտիություն․․․ Սուրեն Սուրենյանց (video) Սրբուհի Գալյանը նշանակվել է Սամվել Կարապետյան և Սերգեյ Համբարձումյան․․․ բացառիկ բան, որ արել են այս բարերարները․ Թովմասյան (video) 44-օրյայի զոհվածների անվանական ցուցակը ինչու՞ չի հրապարակվում․ Նարեկ Կարապետյանը՝ Վիլեն Գաբրելյանին (video) Իրանը և Օմանը կստեղծեն նոր մեխանիզմներ Հորմուզի նեղուցի վերահսկողության համար #ՈՒՂԻՂ․ Հայաստանում չեն էլ պատկերացնում՝ ինչ է արել Իրանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Զուրաբյան (video) Հրդեհ է բռնկվել Պռոշյանի ՍՊԸ-ներից մեկի տարածքում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է գնահատում․ պաշտպան Ողբերգական դեպք՝ Երևանում․ Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Արայիկ Հարությունյա՛ն, ժողովուրդն էլ քեզ ասում է՝ «դդում», հիմա ի՞նչ․ Անժելա Թովմասյան (video) Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին մի բան պետք է ասել․ Հայկ Նահապետյան (video) Համարձա՛կ, «Ուժեղ Հայաստան», էդ իրենք պետք է ներողություն խնդրեն, ի՞նչ Էդգար Ղազարյան․ Թովմասյան (video) Ընդդիմությու՛ն, բռնեք դրան ու թող հենց հիմա տանի ու ձեզ ցույց տա 8 միլիարդի զենքը․ Հայկ Նահապետյան (video) «Նիկոլը կեղտոտ ձեռքերով մտավ Գագիկ Ծառուկյանի մեծ ընտանիք․ ո՞նց եք պատասխան տալու»․ Թովմասյան (video) Ես ձեզ անգամ չե՛մ բարևում․ դուք ինձ սարսափելի ցավ եք պատճառել․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սկսել է ընտանիքներ քայքայելու պրոցեսը․ Սուրեն Սուրենյանց (video) Էդ պոզով կենդանին մտել է ձեր մեջ․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am