25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am

«Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։

168.am-ի փոխանցմամբ՝ Արամ Արամյանի «ձեռքբերումներից» մի քանի դրվագներ կան, որոնք ներառված են 2026 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում։

Այսպես, պաշտոնյան իր հայտարարագրում տեղեկացրել է 2014 թվականին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գնած և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի և 2025 թվականի ապրիլին 5,4 միլիոն դրամով «Յունեքս» ՍՊԸ-ից գնած 2019 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենայի մասին։

Նրա բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում տատանվել են 700 հազար դրամից 500 հազար դրամի սահմաններում, կանխիկ միջոցները՝ թե՛ տարեվերջին, թե՛ տարեսկզբին եղել են 6 միլիոն դրամի չափով։

Արամ Արամյանի՝ հաշվետու տարվա՝ 40,645,824 դրամ եկամուտն էլ գոյացել է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունից ստացած 15 միլիոն դրամ փոխառությունից և ՀՀ դատախազությունից ստացած 25,645,824 դրամ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Համեմատության համար նշենք, որ Արամյանը, օրինակ, 2021 թվականին, երբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն էր, հայտարարագրել էր հաշվետու տարվա՝ 9,130,630 դրամ եկամուտ, որից՝ 8,820,630 դրամը՝ ՀՀ դատախազությունից ստացած աշխատավարձ և/ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և 310,000 դրամը՝ ՎՏԲ Հայաստան բանկից ստացած փոխառություն։

Արամ Արամյանը նաև հայտնել է հաշվետու տարվա՝ 2025 թվականի տարեվերջին վարկի մայր գումարի՝ 13,327,620 դրամ մնացորդի մասին ու արձանագրել՝ 2025 թվականին վարկի մարմանն ուղղել է 11,658,317 դրամ»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի Սահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք․ Լիլիա Շուշանյան Հորմուզի վերաիմաստավորումը. Արամ Շահնազարյան Էդգար Ղազարյանը սուր ակնարկով ԱԺ ամբիոնից հիշեց Աննա Հակոբյանին (video) Մեսսին դատի կտա արգենտինական ԶԼՄ-ներին․ հայտնի են մանրամասները Իմ հարցին հստակ պատասխան չե՛ք տալիս․ Էդգար Ղազարյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Եղվարդի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ վիրավորներից 2-ն անչափահաս են Միշուստինը հստակ օրինակներով Փաշինյանին կոնկրետ պատասխան է տվել Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին. Արտակ Զաքարյան «Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները». Արմեն Հովասափյան Ո՞վ է ԱԱԾ վարկը ենթարկում այդպիսի անհարկի իրավիճակի ռիսկի. Բադալյան Այլընտրանք չկա՛․․․ միայն մեկ ճանապարհ ունենք․ Նարեկ Կարապետյան (video) Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Լսեցի՛ք՝ Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ-ում․ էդ ի՞նչ էր ասում Հայաստանում․ Աննա Գրիգորյան (video) Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ ՔՊ-ն խոսում է ժողովրդավարության մասին՝ քաղբանտարկյալների ու կալանավորների թիվը հակառակի մասին է (video) Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Ինչու՞ Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ․ ի՞նչ է ասել Միշուստինը Փաշինյանին»․ Հայկ Նահապետյան (video) Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ Հաջողություն շոգ օրերին․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am