«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Անցած շաբաթը տեղեկատվական առումով բավական բուռն էր՝ պայմանավորված Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի մեկամյակով։ Մեկ տարի անց արդեն հնարավոր է ոչ միայն արձանագրել այդ գործընթացի քաղաքական նշանակությունը, այլև փորձել գնահատել՝ որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվել իրական, գետնի վրա տեսանելի գործընթացների։
Եթե այս օրակարգից առանձնացնենք ամենաշատ քննարկվող բաղադրիչներից մեկը՝ «TRIPP» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը, ապա մի կողմից՝ կողմերը պարբերաբար վերահաստատում են նախագծի ռազմավարական նշանակությունը, իրենց հանձնառությունն ու այն հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ այս ուղղությամբ առայժմ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Դեռևս չկա հաստատված ենթակառուցվածքային նախագիծ, հետևաբար չկա նաև աշխատանքների մեկնարկի հստակ և հրապարակային ժամանակացույց։

«Թրիփփ»-ի շուրջ ձևավորված միջազգային օրակարգը ցույց է տալիս, որ խոսքը միայն տրանսպորտային նախագծի մասին չէ։ Եթե այն իրականացվի նախատեսված տրամաբանությամբ, ապա կարող է փոխել Հարավային Կովկասի հաղորդակցությունների ներկայիս կառուցվածքը՝ ստեղծելով նոր կապեր Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների միջև։

Սակայն այս ամենը դեռևս հեռանկար է։ Մինչև ենթակառուցվածքը չկառուցվի և երթուղին չսկսի գործել, տնտեսական ակնկալիքները շարունակում են մնալ կանխատեսումների մակարդակում։

Հատկանշական է նաև Հայաստանի հարևանների վերաբերմունքը։

Թուրքիան, ընդհանուր առմամբ, ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գաղափարը՝ այն դիտարկելով ավելի լայն տրանսպորտային և տնտեսական կապերի համատեքստում։ Վրաստանն ուշադիր հետևում է գործընթացին՝ հաշվի առնելով, որ նոր երթուղիների ի հայտ գալը կարող է ազդել տարածաշրջանի գործող տրանսպորտային հոսքերի և տարանցիկ դերերի վրա։ Իրանից պարբերաբար հնչող մտահոգությունները ցույց են տալիս, որ Թեհրանը շարունակում է այս նախագծի հնարավոր իրականացման մեջ տեսնել իր շահերի համար ռիսկեր և անվտանգային հնարավոր սպառնալիքներ։

Եվրոպական միության և Ռուսաստանի դեպքում ևս մոտեցումը գրեթե նույնն է։ Տարածաշրջանային նոր հաղորդակցության ցանկացած նախագիծ, հատկապես եթե այն ներառում է միջազգային դերակատարների մասնակցություն կամ անվտանգության նոր մեխանիզմներ, անխուսափելիորեն դառնում է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության և համագործակցության առարկա։ Սակայն այստեղ էլ պետք է տարբերակել երկու իրողություն։

«Թրիփփ»-ի քաղաքական արժեքը արդեն իսկ ակնհայտ է։ Դրա շուրջ ձևավորվել է միջազգային օրակարգ, այն դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևոր խորհրդանիշներից մեկը, և դրա հնարավոր իրականացումը հետաքրքրում է ոչ միայն անմիջական կողմերին։

Բայց քաղաքական արժեքը դեռևս ինքնին ենթակառուցվածք չէ։ Ճանապարհի, երկաթուղու կամ որևէ այլ հաղորդակցության իրական նշանակությունը սկսվում է այն պահից, երբ այն հայտնվում է քարտեզի վրա ոչ միայն որպես գաղափար, այլև որպես չափելի, ֆինանսավորված և կառուցվող նախագիծ։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի գնահատել դրա իրական տնտեսական ազդեցությունը՝ բեռնափոխադրումների ծավալները, ներդրումների ներգրավումը, տարանցիկ եկամուտները և տարածաշրջանային առևտրային հոսքերի փոփոխությունը։
Եվ սա է, թերևս, հաջորդ փուլի գլխավոր չափանիշը։

Որովհետև քաղաքական հայտարարությունների և իրական ենթակառուցվածքի միջև երբեմն կարող է լինել շատ կարճ ճանապարհ, իսկ երբեմն՝ շատ երկար հեռավորություն։ Եվ այս պահին «Թրիփփ»-ը գտնվում է հենց այդ միջանկյալ փուլում։ Ուստի մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ «Թրիփփ»-ը դեռ քաղաքական ճանապարհին է։ Իսկ իրական ճանապարհը դեռ պետք է կառուցել․․․»։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին. Արտակ Զաքարյան «Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները». Արմեն Հովասափյան Ո՞վ է ԱԱԾ վարկը ենթարկում այդպիսի անհարկի իրավիճակի ռիսկի. Բադալյան Այլընտրանք չկա՛․․․ միայն մեկ ճանապարհ ունենք․ Նարեկ Կարապետյան (video) Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Լսեցի՛ք՝ Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ-ում․ էդ ի՞նչ էր ասում Հայաստանում․ Աննա Գրիգորյան (video) Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Ինչու՞ Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ․ ի՞նչ է ասել Միշուստինը Փաշինյանին»․ Հայկ Նահապետյան (video) Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ Հաջողություն շոգ օրերին․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել 25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Քոչարյանի վերակալանավորումը՝ Փաշինյանի ռուսական «շանտաժի» նոր գործիք Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքին. կան զnhեր Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Աննա Հակոբյա՛ն, Գագիկ Ծառուկյանի աղջկա համար ասելիք ունե՞ք (video) Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am