Ինչպես են ՀՀ-ի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները և ինչ փուլերով է սկսվում տապալումը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է, թե ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները և ինչ փուլերով է սկսվում տապալումը;

Բռնակալության կայացումը

1․Ինստիտուտների գրավում.

Սահմանադրական Դատարանիը դատարանները, խորհրդարանը, ընտրական մարմինները և պետական վերահսկողության կառույցները աստիճանաբար կախված են դառնում գործադիր իշխանությունից։

– Այս փուլը Հայաստանում հաստատված ռեժիմի կողմից իրականացվել է։

2․Էլիտաների փոխկապակցում

Սահմանափակ թվով բիզնես և քաղաքական խմբեր ստանում են արտոնություններ իշխանությանը հավատարմության դիմաց։

– Այս փուլն ակտիվ ընթացքի մեջ է, ովքեր տվել են իրենց հավատարմությունն ու հեռացել քաղաքականությունից, վերահսկվում են ռեժիմի կողմից, իսկ ովքեր ոչ, ի դեմս Ծառուկյանի ու Կարապետյանների՝ ունեզրկվում են։

3․Ուժային ապարատի վերահսկում

Ոստիկանությունը, անվտանգության ծառայությունները և բանակը դառնում են ռեժիմի գոյատևման հիմնական երաշխիք։

– Այս փուլը կայացվել է և ռեպրեսիվ մեքենան կայացել է և սկսել է անգամ ինքնուրույն գերծել, ըստ պատմական օրինաչափությունների, քաղաքական առումով վտանգ ներկայացնող անձերից սկսել է բռնություններ իրականացնել սովորական մարդկանց նկատմամբ։

4․Տեղեկատվական միջավայրի վերահսկում

Իշխանամետ մեդիայի կայացեւմ, ճնշում չվերահսկվող լրատվամիջոցների նկատմամբ ։

– Այս փուլն ընթացքի մեջ է, անկախ լրատվամիջոցների լռեցման փուլը նոր է սկսվում։

5․Ընդդիմության մասնատում

Ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունը թույլ է տալիս իշխանությանը ներկայանալ որպես միակ կայուն կենտրոն։

– Այս փուլը դեռ ընթացքի մեջ է։

6․Անձնական իշխանության կառուցում

Համակարգն աստիճանաբար սկսում է կախված լինել ոչ թե կանոններից, այլ առաջնորդի անձնական ցանցից։

– Այս փուլը կայացած է։

Համակարգի խնդիրները

Փոքր պետություն լինելու առանձնահատկությունը էական է` փոքրությունը, որը հեշտացնում է վերահսկողությունը, կարող է նաև հեշտացնել ամբողջ համակարգի խափանումը։

– Նեղ էլիտա

Եթե մի քանի առանցքային խմբեր հեռանում են առաջնորդից, համակարգի վրա բացասական ազդեցությունը կարող է մեծ լինել։

– Կոռուպցիոն ցանցեր` ներքին մրցակցություն

Այն նույն մարդիկ, որոնք պահում են համակարգը, կարող են սկսել պայքարել ռեսուրսների և ազդեցության համար։

– Փոքր տնտեսություն, սահմանափակ ռեսուրսներ

Տնտեսական երկարատև ճգնաժամը դժվար է թաքցնել կամ փոխհատուցել, երբ պետության ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են։

– Անվտանգության ուժերի հավատարմություն՝ երկսայր սուր

Ռեժիմը նրանց կարիքն ունի, բայց եթե ուժային վերնախավը կորցնում է վստահությունն առաջնորդի նկատմամբ, հենց այդ կառույցը կարող է դառնալ համակարգի ներսում փոփոխության կենտրոն։ Այստեղ մեծ դեր ունի նաև տնտեսական հնարավոր ճգնաժամը, երբ բռնակալը չի կարողանում ապոհովել ռեպրեսիաներ իրականացնող մեքենայի ֆինանսավորումը։

Բռնակալության փլուզման փուլերը

1․Լեգիտիմության անկում

Ռեժիմը սկսում է ավելի շատ ծախսել իր իշխանությունը պահպանելու համար, քան նախկինում։ Ընտրական, տնտեսական, ռազմական, կամ քաղաքական ձախողումները հարցականի տակ են դնում նրա անխոցելիության պատկերը։

Կասկածելի ընտրությունների արդյունքում ռեժիմի լիգիտիմությունը անկում է ապրում իսկ բյուջեյի դատարկվելը, որը վատնվել է նախընտրական փուլում, կարող է չբավարել ռեժիմին հավատարին սոցիալական խոցելի խմբերի հավատարմությունը։

2․«Վախի հավասարակշռությունը» խախտվում է

Ավտորիտար համակարգում շատերը կարող են դժգոհ լինել, բայց՝ ենթարկվել, որովհետև կարծում են, որ մյուսներն էլ են ենթարկվելու։ Բեկումը տեղի է ունենում, երբ այդ համոզմունքը փլվում է։ Մարդիկ տեսնում են, որ ուրիշներն այլևս չեն վախենում կամ չեն հավատում ռեժիմի երկարաժամկետ գոյությանը։

Այս փուլը կսկսվի եկող ձմեռ-գարուն սեզոնններին, հիմնականում պայմանավորված արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքով սկսվող տնտեսական ու սոցիալական ճգնաժամով։

3․Էլիտաների ներսում առաջանում է ճեղք

Սա հաճախ ամենակարևոր փուլն է համարվում։ Իշխող շրջանակների մի մասը սկսում է մտածել, որ առաջնորդին հավատարիմ մնալն ավելի ռիսկային է, քան նրանից հեռանալը։ Այդ պահին ռեժիմը դադարում է լինել միասնական մեքենա և դառնում է մրցակցող խմբերի համակարգ։

Այս փուլը սկսվում է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի ժամանակ և այն մոտենում է։

4․Ուժային ապարատը կանգնում է ընտրության առաջ

Բանակը, ոստիկանությունը և անվտանգության կառույցները պետք է որոշեն՝ շարունակե՞լ անվերապահորեն պաշտպանել իշխանությանը, թե՞ պահպանել չեզոքություն։

Եթե ուժային ապարատը մնում է միասնական, զանգվածային դժգոհությունը կարող է բավարար չլինել։ Եթե ռեժիմի ներսում առաջանում է լուրջ պառակտում. ռեժիմի վերահսկողությունը կարող է շատ արագ թուլանալ։

Այս փուլը սկսվում է, երբ ռեժիմի ներսում սկսվում է սառը ընդվզման գործընթացը։

5․Կառավարման կաթված

Այստեղ արդեն խնդիրը միայն փողոցում մարդկանց քանակը չէ։ Պետական համակարգի տարբեր օղակները սկսում են վատ կատարել հրահանգները, սպասել իրադարձությունների զարգացմանը կամ իրար հակասող որոշումներ ընդունել։

Այսինքն, իշխանությունը ֆորմալ առումով դեռ կա, բայց հրամաններն այլևս նախկին արդյունավետությամբ չեն վերածվում գործողության։

Ռեժիմի ավարտի տարբերակները

– Իշխանական ու ընդդիմադիր էլիտաները սկսում են բանակցությունները կառավարելի իշխանափոխության խնդրի շուրջ։

– Ռեժիմիներսում հեղաշրջում է կատարվում, որի արդյունքում փոծվում քաղաքականությունը։

– Բռնություններով լի իշխանափոխություն: Փողոցն, ու նրան միացած քաղաքական ֆունկցիոներների մի հատվածը դուրս են գալիս փողոցային պայքարի։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ Դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել՝ Բաքու կանանց մարդասիրական այցի հարցով․ Վերոնիկա Զոնաբենդ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Ինչպես Նիկոլի կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում ՀՀ-ին. Արտակ Զաքարյան «Տարածաշրջանի նոր դասավորությունը ձևավորվում է հենց հիմա, և եթե Հայաստանը սեփական շահերի հստակ դիրքավորում չունենա, նրա փոխարեն այդ դիրքը կսահմանեն ուրիշները». Արմեն Հովասափյան Ո՞վ է ԱԱԾ վարկը ենթարկում այդպիսի անհարկի իրավիճակի ռիսկի. Բադալյան Այլընտրանք չկա՛․․․ միայն մեկ ճանապարհ ունենք․ Նարեկ Կարապետյան (video) Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Լսեցի՛ք՝ Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ-ում․ էդ ի՞նչ էր ասում Հայաստանում․ Աննա Գրիգորյան (video) Սպիտակ տունը մտահոգված չէ Գազայի ծրագրի վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությամբ Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Ինչու՞ Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ․ ի՞նչ է ասել Միշուստինը Փաշինյանին»․ Հայկ Նահապետյան (video) Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ Հաջողություն շոգ օրերին․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել 25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am ԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Քոչարյանի վերակալանավորումը՝ Փաշինյանի ռուսական «շանտաժի» նոր գործիք Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխվել 15-ից ավելի քաղաքացիներ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքին. կան զnhեր Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Աննա Հակոբյա՛ն, Գագիկ Ծառուկյանի աղջկա համար ասելիք ունե՞ք (video) Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am