Առաջին հեռավոր թռիչքը՝ փուչ խոստումներով

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Միլիարդատերեր, պետությունների ղեկավարներ և համաշխարհային կորպորատիվ վերնախավը Դավոսում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին։ Շվեյցարիայում հանդիպում են ավելի քան 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև հարյուրավոր գործարարներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ նշանավոր մարդիկ: Դավոսի համաժողովը կշարունակվի չորս օր։ Այս տարվա համաժողովի խորագիրն է՝ «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում»: Դավոսի համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիա է մեկնել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Նա Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ, որի ընթացքում ասել է. «Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներեցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: Ու իսկապես, 2017թ. արդյունքները խոստումնալից են և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով»: Վարչապետը նշել է, թե ակնկալում է, որ 2017 թվականի համար ՀՆԱ-ի աճը կհասնի շուրջ 7 տոկոսի: «Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում: Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն», - նշել է Կարեն Կարապետյանը՝ շարունակելով. «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն: Մենք սահմանակցում ենք Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն և որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Վերջերս Իրանի հետ սահմանին մենք հիմնեցինք Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ: Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ-ի հետ ունեցած GSP+ համակարգի: Հայաստանում արտադրության և ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»: Դավոսի համաժողովի մեկնելուց առաջ Կարեն Կարապետյանը նաև «ՌԻԱ Նովոստիին» է հարցազրույց տվել, որում պատմել է, որ Հայաստանը պատրաստվում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար: Ըստ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստանն ունի զարգացող տնտեսություն». «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դրա տրամաբանությունը մեզ համար շատ հասկանալի և պրագմատիկ է: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է մեր տնտեսական սահմանները՝ ստեղծելով ընդգրկուն, մոտ 180 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների: ԵԱՏՄ շրջանակում ակտիվորեն մշակվում են Չինաստանի Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը թույլ կտա Հայաստանին դառնալ մեկնարկային հարթակ ռուս ձեռնարկատերերի համար՝ նոր շուկաներ գտնելու ճանապարհին: Մենք առևտրի արտոնությունների ռեժիմ ունենք ԱՄՆ-ի, Կանադային, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ, խոսքը այսպես կոչած GSP-ի մասին է: Նաև Հայաստանն այն 10 երկրներից մեկն է, որն օգտվում է Եվրամիության GSP+ արտոնությունների ընդհանուր համակարգից, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններում ԵՄ արտահանել մեր երկրում արտադրված մոտ 6400 անուն ապրանք»: Անդրադառնալով հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ նա նշել է, որ այն լավ հարթակ է ռուսական բիզնեսի և կապիտալի համար, որը շահեր ունի Իրանում: «Մենք շատ բաց ենք այդ առումով (պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներդրման, այլև համատեղ ներդրումային համագործակցությամբ: ԱԶԳ-ն նպատակ ունի նպաստել արտահանման ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ օտարերկրյա ներդրողներին ուղղակիորեն ներգրավելու և առաջատար տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով: ԱԶԳ-ն, լինելով միակը ցամաքային ԵԱՏՄ-Իրան գոտում, թույլ է տալիս օգտվել 80 միլիոնանոց իրանական շուկայի հնարավորություններից՝ հիմքեր ստեղծելով համատեղ ձեռնարկությունների ձևավորման համար: ԵԱՏՄ երկրները, այդ թվում ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտում հնարավորություններից և Իրան արտահանել ապրանքների խոշոր խմբաքանակ, իսկ իրանական կողմը՝ արտոնյալ պայմաններով արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ և այլ երկրներ: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմ ԵՄ-ի, ընդհանուր սահման՝ Իրանի հետ, ինչպես նաև գրավիչ ներդրումային և բիզնես միջավայր՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու առկայության պարագայում իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արտադրությունների, Հայաստանի տնտեսական և լոգիստիկ հնարավորությունների օգտագործման համար»: Կարեն Կարապետյանը չի հոգնում հայտարարել, որ իր հիմնական նպատակներից մեկն է երկրում նոր բիզնես սկսելու համար պայմաններ ստեղծել: Նա վստահեցնում է, թե այժմ Հայաստանում բիզնես սկսելու լավագույն ժամանակն է: Բայց խնդիրն այն է, որ իր ղեկավարման ողջ ընթացքում նա չի կարողացել մատնացույց անել կոնկրետ արդյունք՝ թե՛ ներդրումների, թե՛ մրցակցային պայմաններում բիզնեսի հիմնման առումով: Այսինքն, խնդիրը մեկն է՝ չկա ապացույց, որ այդ հիմքերը ստեղծված են, եթե լիներ՝ կլինեին և արդյունքներ: Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի մեկնելը Կարեն Կարապետյանի համար առաջին լուրջ օտարերկրյա այցն է, դա պետք է դառնար նրա ամենալուրջ այցը՝ Հայաստանում իր ղեկավարման արդյունքների ներկայացման տեսանկյունից: Սակայն այդ լուրջ միջոցառմանը Հայաստանն ի դեմս Կարեն Կարապետյանի ներկայանում է բաժակաճառերի, փուչ խոստումների ոճով: Հայաստանի վարչապետի հավաստիացումները շարունակաբար զուգորդվում են Ռուսաստանին կամ Իրանին ներդրումներ անելու խնդրանքներով դիմելու թեմաներով հարցազրույցներ տալու «իդեա-ֆիքսով»: Իսկ ի՞նչ են ակնկալում երկրի ներսում ակնկալում վարչապետից մանր ու միջին բիզնես հիմնելու հույս ունեցողները, կամ այդ բիզնեսը կորցրածները: Գուցե առաջին նրանց հնարավոր լիներ ապացուցել, որ այլևս չեն հանդիպելու խոչընդոտների... Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am