Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են

Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում կայանալու է UFC 331 խառը մենամարտերի մրցաշարը։ Երեկոյի երկրորդ գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում (մինչև 70,3 կգ) հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (23-3) և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի (14-2) դիմակայությունն է:

Բուքմեյքերներն արդեն հրապարակել են սպասվող մենամարտի գործակիցները՝ առանձնացնելով հանդիպման բացահայտ ֆավորիտին:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաղթելու շատ ավելի մեծ շանսեր ունի Արման Ծառուկյանը։ Հայ մարտիկի հաղթանակի գործակիցը սահմանվել է 1.25, մինչդեռ Ռուֆիի հնարավոր հաղթանակը գնահատվում է բավականին բարձր՝ 4.00 գործակցով։ Ամերիկյան համակարգով այն ունի հետևյալ տեսքը՝ Ծառուկյան (-400, այսինքն՝ 100 դոլար մաքուր շահույթ ստանալու համար պետք է դնել 400), Ռուֆի (+300, 100 դոլարի խաղադրույքի դեպքում մաքուր շահույթը կկազմի 300 դոլար):

Նշենք, որ Արման Ծառուկյանն այս պահին ունի 5 անընդմեջ հաղթանակից բաղկացած տպավորիչ շարք, սակայն սա նրա առաջին ելույթն է լինելու 2026 թվականին։ Իր նախորդ մենամարտը նա անցկացրել է անցյալ տարվա նոյեմբերին՝ երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով պարտության մատնելով Դեն Հուկերին։

Մաուրիսիո Ռուֆիի համար, հակառակը, սա կլինի արդեն երրորդ մենամարտը 2026 թվականին։ Բրազիլացին նախորդ երկու դիմակայություններում վստահ հաղթանակներ է տարել՝ ժամանակից շուտ կանգնեցնելով այնպիսի վտանգավոր մրցակիցների, ինչպիսիք են Ռաֆայել Ֆիզիևն ու Մայքլ Չենդլերը։

Հավելենք, որ UFC 331-ի գլխավոր իրադարձությունը կլինի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Ջոշուա Վանի և նախկին չեմպիոն Ալեշանդրե Պանտոժայի ռևանշ մենամարտը։

Աղբյուրը՝ Armsport.am։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ հաղթենք մեր ներսի ստրուկին․ Շարմազանով Վեհափառի գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Երևանում բախվել են «Mazda»-ն ու «Honda» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է Ֆուտբոլն ավելին է, քան մրցակցությունը. Ռեալի հուզիչ ուղերձը Մեսսիին Հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում․․․ Թուրքիան աջակցում է․ Ֆիդան ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am