Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ներկայացրել է ինքնաբացարկ հայտնած դատավորի որոշումը․

«ՈՐՈՇՈՒՄ

դատավորի ինքնաբացարկի մասին

ք. Երևան «___» __________ 2026 թ.

ՀՀ __________ առաջին ատյանի դատարանի դատավոր ․․․․ (այսուհետ՝ Դատավոր), քննության առնելով թիվ ________ քրեական գործով (ըստ մեղադրանքի Ն.Ս.Օ.Տ.Տ. ________-ի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ________) վարույթին մասնակցելու անհնարինության մասին հարցը,

ՊԱՐԶԵՑԻ.

1. Իմ վարույթում գտնվում է քրեական գործ, որով մեղադրյալը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (այսուհետ՝ ՀԱԵ) հոգևոր առաջնորդն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. ________-ը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի Վեհափառ անձը ՀՀ Սահմանադրությամբ ճանաչված ազգային Եկեղեցու բացառիկ առաքելության և իր կարգավիճակի ուժով եզակի դիրք է զբաղեցնում հանրության կրոնական և մշակութային կյանքում։

2. Ես հանդիսանում եմ ՀԱԵ մկրտված անդամ, կանոնավոր մասնակցում եմ խորհուրդներին և կրոնական արարողություններին։ Այս հանգամանքը գաղտնիք չէ և կարող է հեշտությամբ հաստատվել։

3. ՀՀ ՔրԴՕ 66-րդ հոդվածի՝ դատավորը չի կարող մասնակցել վարույթին, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ։ Նույնանման կարգավորում ամրագրված է ՀՀ դատական օրենսգրքում և համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված չափորոշիչներին։

ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ.

4. Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի՝ ՀԱԵ ճանաչվում է որպես «բացառիկ առաքելություն կրող» հայ ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Այս սահմանադրական դրույթը նշանակում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Վեհափառ Հայրապետի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից. նա հանդիսանում է ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ։

5. Հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքացիների ավելի քան 90%-ը ՀԱԵ անդամ են, առաջանում է օբյեկտիվ խնդիր. Նույն Եկեղեցուն պատկանող ցանկացած դատավոր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նրա կարգավիճակի կապակցությամբ հարուցված քրեական մեղադրանք քննելիս, անխուսափելիորեն հասարակության կողմից կընկալվի որպես կրոնական հեղինակության ազդեցության տակ գտնվող անձ, նույնիսկ եթե սուբյեկտիվորեն նա անաչառ է։

6. Եվրոպական դատարանն իր պրակտիկայում (մասնավորապես՝ «Պիտկևիչն ընդդեմ Ռուսաստանի», ինչպես նաև «Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի» գործերում) արձանագրել է, որ դատավորի անաչառությունը գնահատվում է ոչ միայն սուբյեկտիվ (նրա անձնական համոզմունքներ), այլև օբյեկտիվ չափանիշով՝ որպես նրա անկախության ընկալում կողմնակի դիտորդի կողմից։ Եթե ողջամիտ, անաչառ և տեղեկացված դիտորդի մոտ կասկածներ են առաջանում, թե դատավորն ի վիճակի է որոշում կայացնել բացառապես օրենքի հիման վրա, ապա այդ դատավորի մասնակցությունը գործի քննությանն անթույլատրելի է։

7. Տվյալ գործով մեղադրանք է ներկայացվել այն անձին, որը Եկեղեցու բացառիկ առաքելության ուժով հավատացյալների կողմից ընկալվում է որպես հոգևոր հովիվ՝ Վեհափառ Հայրապետ։ Նման անձի դեմ դատական վարույթն ունի բարձր հասարակական նշանակություն և ուղեկցվում է լրատվամիջոցների և քաղաքացիների ուշադրությամբ։ Այս պայմաններում նույնիսկ դատավորի կրոնական դոգմաներից կամ եկեղեցական հիերարխիային անձնական հավատարմությունից կախվածության փոքրագույն ակնարկը կարող է վարկաբեկել դատական իշխանությունն ամբողջությամբ։

8. Ես գիտակցում եմ, որ զուտ եկեղեցուն պատկանելու փաստը չի կարող ինքնաբերաբար հիմք հանդիսանալ ինքնաբացարկի համար, և դատավորները կոչված են օրենքը վեր դասել անձնական համոզմունքներից։ Սակայն գործի հանգամանքների եզակիությունը՝ մեղադրանք է ներկայացվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Վեհափառին, այլ ոչ թե հասարակ հոգևորականին, առաջացնում է նախադեպը չունեցող կոնֆլիկտ դատավորի՝ օբյեկտիվ լինելու պարտականության և նրա կրոնական ինքնության միջև։

9. Իմ որոշման առանցքային հիմքը նաև մեղադրանքի բնույթն է։ Գործի նյութերից բխում է, որ մեղսագրվող արարքները չեն պատկանում ընդհանուր հանցագործությունների շարքին (օրինակ՝ սպանություն, կողոպուտ, խարդախություն)։ Դրանք անմիջականորեն առնչվում են եկեղեցու՝ որպես կազմակերպության ներքին կառավարմանը, կրոնական նորմերին և կրոնական կառույցի ներսում փոխհարաբերություններին։ Այլ կերպ ասած՝ մեղադրանքը վերաբերում է այն գործողություններին, որոնք Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Վեհափառ Հայրապետը, ենթադրաբար կատարել է (կամ չի կատարել) հենց որպես Եկեղեցու ղեկավար, այլ ոչ թե որպես մասնավոր անձ։

10. Այս առումով իմ պատկանելությունը ՀԱԵ-ին ձեռք է բերում հատուկ նշանակություն։ Որպես Եկեղեցու անդամ՝ ես հոգևոր առումով ենթակա եմ եկեղեցական հիերարխիային և ճանաչում եմ Վեհափառի հեղինակությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ եկեղեցու ղեկավարման հետ կապված գործողությունների օրինականությունը գնահատելու համար ինձ անհրաժեշտ կլինի դատողություններ անել այն երևույթների վերաբերյալ, որոնք իմ հավատքի և կրոնական դաստիարակության առարկա են։ Սա ոչ միայն տեսական կոնֆլիկտ է, այլ անհաղթահարելի հակասություն իմ ԱՇԽԱՐՀԻԿ ԴԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԵՎ ԻՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ, երբ դատարանի քննության առարկան ոչ թե արտաքին փաստերն են, այլ այն գործունեությունը, որը կազմում է եկեղեցական ծառայության էությունը։

11. Քանի որ ես աշխարհական եմ, սակայն միաժամանակ հոգևոր առումով ենթակա եմ եկեղեցական հիերարխիային, առաջանում է ռիսկ, որ իմ իրավական գնահատականները կարող են մեկնաբանվել որպես եկեղեցական նորմերի խախտում, ինչն անընդունելի է ինչպես դատարանի անկախության, այնպես էլ եկեղեցու հանդեպ հարգանքի պահպանման տեսանկյունից։

12. Տվյալ գործի բացառիկ հանրային հնչեղության և հասարակության մեջ առկա զգայունության պայմաններում, ցանկացած դատավորի պատկանելությունը ՀԱԵ-ին, անկախ իր կամքից և պրոֆեսիոնալիզմից, ղջամիտ, անաչառ և տեղեկացված դիտորդի մոտ կարող է հարուցել կասկածներ արդարադատության անկողմնակալության վերաբերյալ։ Ուստի, արդարադատության հեղինակությունը կանխարգելիչ պաշտպանելու և դատարանի հանդեպ հանրային վստահությունը անխաթար պահելու համար՝ ես գալիս եմ եզրակացության, որ պարտավոր եմ ինքնաբացարկ հայտարարել՝ խուսափելու նաև բացարկի մասին անվերջ միջնորդություններից բխող «կողմնակի շոուից» (գործի էությունից շեղող աղմուկից ու ձգձգումներից)։

Ելնելով վերագրյալից ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

Հայտարարել ինքնաբացարկ»։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ ԵՄ-ն ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին․ Իշխան Սաղաթելյան Մարդիկ խեղդվում են փոշուց․ Քրիստինա Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am