Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ դադարի հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ. Մեդվեդև
Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադարի իր համար հետաքրքրություն ներկայացնել որպես գործիք «Ռուսաստանի դեմ», РИА Новости-ի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել», — ասել է Մեդվեդևը։
