Երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան

«TRIPP երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով, ամրապնդի տարածաշրջանային ինտեգրումն ու Արևելք–Արևմուտք ուղղությամբ տրանսպորտային կապերը, ինչպես նաև փոխադարձ տնտեսական օգուտ և բարեկեցություն ստեղծի Ադրբեջանի ու տարածաշրջանի համար»։

Հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել, և առաջիկա տարում այս գործընթացը միայն կարագանա»,– ասել է ամերիկացի դիվանագետը։

Քարլոնն անդրադարձել է նաև ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել։

Նրա խոսքով՝ այս գործընթացը շարունակվել է ընթացիկ տարվա փետրվարին, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Բաքու կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ ստորագրել է ԱՄՆ–Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիան։

Քարլոնը հայտնել է, որ դրանից հետո կողմերը սկսել են աշխատանքը ռազմավարական գործընկերության իրականացման ուղղությամբ, իսկ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարձրաստիճան փոխադարձ այցերի թիվն ավելացել է։

Դիվանագետը նշել է, որ հունիսին ստորագրվել է կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ նոր փոխըմբռնման հուշագիր, առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ–Ադրբեջան տնտեսական երկխոսությունը, իսկ ամերիկյան ընկերությունները կնքել են միլիարդավոր դոլարների առևտրային և ներդրումային համաձայնագրեր։

«Մենք դեռ նոր ենք սկսում աշխատանքը։ Առջևում դեռ շատ աշխատանք կա»,– ասել է Քարլոնը։

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ցույց է տվել Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը ԱՄՆ-ի նվիրվածությունը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր արձանագրած առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ մենք աշխատում ենք միասին։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր երկրները համատեղ ջանքերով կհասնեն ևս բազմաթիվ կարևոր հանգրվանների»,– հավելել է Քարլոնը։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Բուլղարիայում անօդաչու թռչող սարք է պայթել գազատարի կոմպրեսորային կայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա Ֆրանսիայի ակնկալիքները Հայաստանից և Ադրբեջանից Ֆոն դեր Լայեն․ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ հարվածեն Ռուսաստանի եկամուտների բոլոր աղբյուրներին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումը Այս գործընթացի թիրախը Կաթողիկոսը չէ, այլ Եկեղեցին․ Նինա Կարապետյանց Նիկո՛լ, երեխա եղած ժամանակներից հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում, դե խոսա՛ Կոնջորյանի կնոջ 10 հազար դոլարից (video) Հայտնի է՝ երբ կնշվի խաղողօրհնեքը Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են անձրևներ «Տակա՛նք, էսօրվա գրածիդ էս հարցերիս պատասխանը տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) «Ալե՜՜՜՜ն, ու՞ր ես, երևանցի, կենտրոնցի Ալե՛ն, ինչ ասես կերցրին ու քաշեցի՞ն քեզ»․ Վահե Մովսիսյան (video) «Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը բացահայտել է՝ ինչու է երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ «Ներում չի՛ լինելու»․ ասեմ՝ ինչ են երեկ Նիկոլին ասել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Արա՛, երեկ քութիկի նման լինելդ էլ քեզ չփրկեց․ Պուտինը գրողի ծոցնա ուղարկել քեզ»․ Աշոտ Անդրեասյան (video) Երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան Նիկոլի սարսափելի խոսքը․․․ «Դու անգամ մահից հետո խաղաղ չե՛ս լինելու»․ Վահե Մովսիսյան (video) Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Եռակողմ դաշինք․ Ինչո՞ւ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը միավորեցին ուժերը Գեղարքունիքում բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53»-ն ու «Opel»-ը. «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է Մինչև հիմա այդ տեսարանից մարմինս փշաքաղվում է… հատ-հատ պատասխան եք տալու. Գառնիկ Դանիելյան (video) Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ Երևանում բնակարան են թալանել․ հափշտակել են 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար ԱՄՆ դոլար Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում է Խոսքս ուղղում եմ Աննա Վարդապետյանին ու Նիկոլ Փաշինյանին․ քաղաքացի (video) Քաղաքացին պոռթկաց՝ դատարանի բակում իշխանությունների մասին խոսելիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am