Մութալիբովի հիստերիկ պատասխանը Սերժ Սարգսյանին

Հունվարի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում և այդ կառույցի պատգամավորների հարցերին պատասխանն իրարանցում է առաջացրել Բաքվում։ Հատկապես ազերիներին զայրացրել էր ՀՀ նախագահի պատասխանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով Սերժ Սարգսյանին փորձեց հիշեցնել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին։ Սերժ Սարգսյանի պատասխանը հիշեցրեց Սեիդովին, որ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները։ Ինչպես և սպասվում էր, Սերժ Սարգսյանին Բաքվից արձագանքեց հենց Այազ Մութալիբովը, ում հիստերիկ և գռեհիկ պատասխանից կարելի է կռահել, որ Սերժ Սարգսյանը նրան հիշեցրել է մի բանի մասին, որի պատճառով Ադրբեջանի առաջին նախագահը մեծ խնդիրներ ունեցավ և երկար տարիներ փախստականի կարգավիճակով ապրեց հարազատ Բաքվից շատ հեռու։ Իսկ ՀՀ նախագահը, պատասխանելով Սամեդ Սեիդովի հարցին, ակնարկեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովային, որը հրապարակվել էր 1992թ․-ի ապրիլի 2-ին։ Այդ հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, ինչպես նաև հետագայում քարուքանդ արեց Հեյդար բաբայի «Խոջալուի ցեղասպանություն» շոու-օպերացիան, ըստ որի՝ հայերն են ցեղասպանության ենթարկել ազերիներին։ Դանա Մազալովային տված հարցազրույցում Այազ Մութալիբովը Խոջալուում տեղի ունեցած սպանդի համար բացահայտ մեղադրել էր ընդդիմությանը (կարդա՝ Ազգային ճակատ կուսակցությունը) և նրա պարագլուխներին, ովքեր այդ ամենը կազմակերպել էին և տապալեցին Մութալիբովին։ Այազ բեյը բավական մատչելի Մազալովային այդ ամենը բացատրել էր և նույնիսկ հայտարարել, որ հայերը ԵՐԲԵՔ այդպիսի բան չէին անի։ «Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադարձությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ»,- ասել էր Մութալիբովը։ Շարունակելով անկեղծանալ չեխ լրագրողուհու մոտ՝ Մութալիբով ասել էր. «Իմիջիայլոց, այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. «Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվեք մեզ վերցնելու նրանց դիակները»։ Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են՝ չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ»։ Հավելեմ, որ սպանված խոջալեցիների դիակները հայտնաբերվել են այդ ժամանակվա ամենահզոր ադրբեջանական հենակետի՝ Ակնայի (նախկին Աղդամ քաղաքը) մերձակայքում, որտեղ ոչ մի հայ չէր կարող լինել։ Ադրբեջանում նաև բացարձակ չեն սիրում հիշատակել Չինգիզ Մուսթաֆաևին՝ հայտնի ազերի լրագրողի, ով առաջինն էր հայտնաբերել այդ դիակները և ով մի քանի օր անց, երկրորդ անգամ ժամանելով դեպքի վայր, այդ դիակները հայտնաբերել էր այլանդակված վիճակում։ Մուսթաֆաևը բարձրաձայն իր կասկածներն էր հայտնել, որ դա հայերի ձեռքի գործը չէ և սկսել էր սեփական հետաքննությունն անցկացնել։ Սակայն նրան դա թույլ չտվեցին։ Չինգիզ Մուսթաֆաևը ՍՊԱՆՎԵՑ: Ի դեպ՝ Իլհամ Ալիևի պալատական լրագրող և մանկլավիկ Էյնուլա Ֆաթուլաևը, ով հիմա դարձել է ապշերոնյան սուլթանի սազանդարն իր հանրաճանաչ «Ղարաբաղյան օրագրում», որը հրապարակվել էր 2005թ․-ին, ևս մեղադրում էր սեփական երկրի այդ ժամանակվա իշխանություններին Խոջալուի ցեղասպանությունը կազմակերպելու մեջ, որի համար Իլհամ Ալիևի կողմից բանտարկվել էր 2,5 տարով։ Իսկ հիմա սույն անողնաշարը փորձում է մոռացության տալ իր անցյալը և դարձել է շինծու Ադրբեջանի հնարածին ցեղասպանության գլխավոր գովազդողներից մեկը։ Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին Այազ Մութալիբովը փորձում է ալիևյան ԶԼՄ-ների միջոցով մեդաղրել Մազալովային իր հարցազրույցը կեղծելու մեջ, սակայն փաստերն այլ բան են ասում։ Այազ Մութալիբովը չեխ լրագրողուհու հետ անկեղծանալու համար շատ խիստ պատժվեց Հեյդար Ալիևի կողմից։ Նրա դեմ քրեական գործ հարուցվեց, որի պատճառով 1993թ․-ի աշնանը նա լքեց Ադրբեջանը և տեղափոխվեց Մոսկվա։1994թ․-ին Ադրբեջանի իշխանությունները հետախուզում հայտարարեցին երկրի առաջին նախագահի նկատմամբ։ 18-ամյա մոսկովյան դեգերումներից հետո նոր Հեյդար բաբայի որդին՝ Իլհամ Ալիևը, թույլ տվեց Մութալիբովին 2011թ․-ի օգոստոսին վերադառնալ Բաքու և մասնակցել իր որդու՝ Ազադի հուղարկավորությանը։ Ադրբեջանական իշխանությունները Մութալիբովին թույլ տվեցին ընդմիշտ վերադառնալ Բաքու միայն 2012թ․-ի հուլիսին, երբ վերջինս պաշտոնապես հայտարարեց, որ լքում է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը և չի զբաղվելու քաղաքականությամբ։ Իսկ Իլհամ Ալիևն էլ խոստացավ Մութալիբովին վերականգնել նախկին նախագահներին տրվող բոլոր իրավունքները։ Ալիև-Մութալիբով գործարքից հետո Ադրբեջանի նախկին 80-ամյա նախագահը շատ ծանր է տանում Մազալովայի հետ ունեցած հարցազրույցի մասին հիշատակումները և ուղղակիորեն կորցնում է ինքնատիրապետումը, որի ապացույցներից մեկն էլ այսօրվա փողոցային բառապաշարով հարցազրույցն է haqqin.az-ին։ Հ.Գ. Պաշտոնական Բաքվի շինծու «Խոջալուի ցեղասպանության» մասին թեզի դեմ մենք հիմնականում պայքարում ենք հենց նույն ազերիների միջոցով, որտեղ իր ուրույն տեղն ունեն Այազ Մութալիբովը, Էյնուլա Ֆաթուլաևը, Չինզիզ Մուսթաֆաևը և այլն։ Գագիկ Համբարյան

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am