Երևանում բնակարան են թալանել․ հափշտակել են 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար ԱՄՆ դոլար

Օգոստոսի 3-ին Երևանում բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել, իսկ տուժողը արտերկրից բնակություն հաստատելու նպատակով էր վերադարձել Հայաստան։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն և հայտնել, որ վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի գլխավորությամբ։

Տեղում Անգելինա Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակում եղած չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր և գումար։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անգելինա Ա.-ի բնակարանից հափշտակել են մոտ 165 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և 10 հազար ԱՄՆ դոլար։ Մինչև այժմ ոստիկանությունը հստակ պատասխան չի տալիս տուժողին, թե ինչն է պատճառը, որ հարևանությամբ տեղադրված տեսախցիկների միջոցով չեն կարողանում պարզել՝ մեկ թե մի քանի հոգի են գողության նպատակով մտել քաղաքացու տուն, և տեսախցիկների միջոցով չեն պարզել ստահակի կամ ստահակների շարժը։ Իսկ տուժածը մի քանի անգամ հայտնել էր իրավապահներին, որ տարածքում և հարակից վայրերում կան տեսախցիկներ, ինչի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է կարևոր հանգամանքներ ի հայտ գան։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
«Ալե՜՜՜՜ն, ու՞ր ես, երևանցի, կենտրոնցի Ալե՛ն, ինչ ասես կերցրին ու քաշեցի՞ն քեզ»․ Վահե Մովսիսյան (video) «Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել». Մխիթարյանը բացահայտել է՝ ինչու է երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ «Ներում չի՛ լինելու»․ ասեմ՝ ինչ են երեկ Նիկոլին ասել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Արա՛, երեկ քութիկի նման լինելդ էլ քեզ չփրկեց․ Պուտինը գրողի ծոցնա ուղարկել քեզ»․ Աշոտ Անդրեասյան (video) Երթուղին պետք է Ադրբեջանին ապահովի անխոչընդոտ մուտք դեպի Նախիջևան Նիկոլի սարսափելի խոսքը․․․ «Դու անգամ մահից հետո խաղաղ չե՛ս լինելու»․ Վահե Մովսիսյան (video) Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Եռակողմ դաշինք․ Ինչո՞ւ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը միավորեցին ուժերը Գեղարքունիքում բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53»-ն ու «Opel»-ը. «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է Մինչև հիմա այդ տեսարանից մարմինս փշաքաղվում է… հատ-հատ պատասխան եք տալու. Գառնիկ Դանիելյան (video) Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ Երևանում բնակարան են թալանել․ հափշտակել են 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար ԱՄՆ դոլար Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում է Խոսքս ուղղում եմ Աննա Վարդապետյանին ու Նիկոլ Փաշինյանին․ քաղաքացի (video) Քաղաքացին պոռթկաց՝ դատարանի բակում իշխանությունների մասին խոսելիս (video) «Անօրեն երեխաներ ունեցող Նիկո՛լ, դու ո՞վ ես, դու Վեհափառի աչքերը տեսե՞լ ես»․ քաղաքացի (video) Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Երևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության Գերազանցվել է թույլատրելի սահմանը Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է Ի՞նչն է պակասում լիակատար երջանկության համար. Մխիթարյանը նշել է կարիերայի գլխավոր երազանքը «Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Զաքարիա Սրբազանը մեջբերել է Իսահակյանի խոսքերը Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ» Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am