Ի՞նչն է պակասում լիակատար երջանկության համար. Մխիթարյանը նշել է կարիերայի գլխավոր երազանքը

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։

Նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Խոսելով թիմի նախամրցաշրջանային պատրաստության մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.

«Լավ ենք մարզվում։ Հեշտ չէ ճամփորդությունների և ժամային գոտիների փոփոխությունների հետ, բայց մենք անում ենք առավելագույնը՝ ևս մեկ մեծ մրցաշրջանի նախապատրաստվելու համար»։

Նոր մրցաշրջանի գլխավոր նպատակները

Մխիթարյանն ընդգծել է, որ միլանյան ակումբը պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար.

«Իրականում մենք երբեք չենք նահանջել: Նոր ենք նվաճել երկու գավաթ, հիմա կփորձենք լավագույնս հանդես գալ չորս ճակատով. այստեղ ես ներառում եմ նաև Սուպերգավաթը՝ Չեմպիոնների լիգայից բացի: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, լինում են տարիներ, երբ հաղթում ես, և տարիներ, երբ պարտվում ես: Կարևորը բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելն է, և մենք պատրաստ ենք։ Միշտ»։

Չիրականացած երազանքի մասին

Իսկ թե ինչ է պակասում իրեն կարիերայում լիակատար երջանիկ լինելու համար, Մխիթարյանն անկեղծացել է.

«Շատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ: Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան: Ես երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի»։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը և Իտալիայի գավաթը։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Անօրեն երեխաներ ունեցող Նիկո՛լ, դու ո՞վ ես, դու Վեհափառի աչքերը տեսե՞լ ես»․ քաղաքացի (video) Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Երևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության Գերազանցվել է թույլատրելի սահմանը Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է Ի՞նչն է պակասում լիակատար երջանկության համար. Մխիթարյանը նշել է կարիերայի գլխավոր երազանքը «Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Զաքարիա Սրբազանը մեջբերել է Իսահակյանի խոսքերը Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ» Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ» Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ» Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ» Ինչ փոփոխություններ է արել ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանը․ «Ժողովուրդ» Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել․ «Հրապարակ» Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ» Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am