Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը փաստացի հայտնվել է խմբակցության ներսում մեկուսացված վիճակում։

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում նկատեց, որ խմբակցության անդամների և Աղվան Վարդանյանի միջև գրեթե շփում չկա։ Թեև ձևական ողջույններ լինում են, սակայն որևէ ջերմ կամ աշխատանքային ակտիվ հարաբերություն չի նկատվում։

Միայն Ագնեսա Խամոյանի հետ երբեմն կարելի է տեսնել Վարդանյանին՝ ԱԺ սրճարանում՝ միասին սուրճ խմելիս։

Խնդրի պատճառը, ինչպես փոխանցում են խմբակցության ներսից, Աղվան Վարդանյանի ավելի վաղ արած հայտարարությունն է, ըստ որի՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա ինքը վայր կդնի իր պատգամավորական մանդատը։

Խմբակցության գրեթե բոլոր անդամները, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ, պնդում են, որ Աղվան Վարդանյանը կարող էր պահել իր խոստումը և հրաժարվել մանդատից։ Այդ դեպքում խորհրդարան կմտներ Գառնիկ Դանիելյանը, որը ավելի ակտիվ և արդյունավետ խորհրդարանական աշխատանք էր կատարում նախորդ ԱԺ-ում։

Լարվածությունն ավելի է խորացրել խմբակցությունում նաև մեկ այլ պատճառով։ Երբ Աղվան Վարդանյանը խոսում էր մանդատը վայր չդնելու հնարավորության մասին, նշել էր, որ այդ ճանապարհին լինելու է Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։ Սակայն վերջին օրերին, երբ իշխանական շրջանակներից խիստ քննադատության թիրախ են դարձել Նարեկ Կարապետյանն ու Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանի կողմից որևէ հրապարակային աջակցություն կամ ակտիվ պաշտպանություն չի նկատվում։

Այս պահին ակնհայտ է, որ եթե պատգամավորի մանդատի հարցը շարունակվի մնալ օրակարգում, «Հայաստան» խմբակցության ներսում առկա լարվածությունը ոչ թե կմարի, այլ կարող է նոր զարգացումներ ստանալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Երևանում պարեկներն իրականացրել են օպերացիա․ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության Գերազանցվել է թույլատրելի սահմանը Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է Ի՞նչն է պակասում լիակատար երջանկության համար. Մխիթարյանը նշել է կարիերայի գլխավոր երազանքը «Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Զաքարիա Սրբազանը մեջբերել է Իսահակյանի խոսքերը Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ» Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ» Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ» Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ» Ինչ փոփոխություններ է արել ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանը․ «Ժողովուրդ» Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել․ «Հրապարակ» Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ» Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am