Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին
Մենք նրանց կոկորդից բռնած ենք պահում, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ խոսելով Իրանի մասին։
«Նրանց մոտ սննդամթերքի գնաճը կազմում է 150-180%, և նրանք չեն կարող վճարել իրենց զինվորականներին։ Կարծում եմ՝ շուտով կտեսնենք 30-60-օրյա հրադադարի համաձայնագիր՝ գուցե նույնիսկ այսօր կամ վաղը, և Հորմուզի նեղուցը կբացվի»,ասել է նա՝ News 12-ին տված հարցազրույցում։
