Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել
Չեչնիայի Հանրապետության կառավարության նախագահի տեղակալին և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նախարար Ախմատ Կադիրովին շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում։ Որոշման մասին հայտնել է տարածաշրջանի կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը։
Դաուդովը շնորհավորել է Ախմատ Կադիրովին բարձր պետական պարգևի կապակցությամբ՝ նշելով նրա ներդրումը հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում։
«Հանրապետությունում հաջողությամբ իրականացվում են կարևոր նախագծեր, որոնք միտված են աճող սերնդի դաստիարակությանը, տարածաշրջանի մարզական ներուժի ամրապնդմանը և ապագա չեմպիոնների ուժեղ թիմի ձևավորմանը»,- ընդգծել է Չեչնիայի կառավարության ղեկավարը։
2026 թվականի հունվարին Ռամզան Կադիրովի 20-ամյա որդին՝ Ախմատ Կադիրովը, նշանակվել էր Չեչնիայի Հանրապետության կառավարության նախագահի տեղակալի պաշտոնակատար։ Այդ պաշտոնում նրան ներկայացրել էր Մագոմեդ Դաուդովը։ Միաժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար էր նշանակվել ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևը։
