Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր»

Yerkir.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմամբ ճշտել է, թե որքա՞ն հարկ (խոսքը բոլոր տեսակի հարկերի մասին է) են վճարել 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024, 2025 թվականներին ՀՀ-ում գրանցված հետևյալ կրոնական կազմակերպությունները․

«Կյանքի Խոսք»,

«Ռեմա» քրիստոնեական կենտրոն,

«Նոր սերունդ» եկեղեցի,

«Եհովայի վկաներ»,

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»

Ստացված թվերից (տե՛ս կից աղյուսակը) կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի օրոք ծաղկել է այլ կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Ըստ տարիների վճարած հարկերի համեմատությունից տեսանելի է, որ 2018 թվականից ի վեր, բացառությամբ որոշ տարիների, նշված գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեությունն ակտիվացել է։ Իսկ որոշ կազմակերպությունների դեպքում այդ աճը հատկապես 2024, 2025 թվականներին դարձել է թռիչքային։

Այսպես, եթե «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը 2018 թ․ վճարել է 27,580,227 դրամ հարկ, ապա 2025 թ․ գործունեության աճը ավելի քան կրկնապատկվել է, և կազմակերպությունը վճարել է 69,615,397 դրամ հարկ։ Թռիչքաձև աճ է գրանցել նաև ՀՀ-ում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության գործունեությունը․ եթե 2018 թ․ կազմակերպությունը վճարել է ավելի քան 3 մլն դրամ հարկ, ապա 2024 թ․ այն կազմել է ավելի քան 117 մլն, իսկ 2025 թ․՝ մոտ 56 մլն դրամ։ Աճի տեմպերով աչքի է ընկնում նաև մեկ այլ կազմակերպություն՝ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու Հայաստանի կրոնական համայնքը»․ եթե 2018 թ․ կազմակերպությունը վճարել է ավելի քան 17 մլն դրամ հարկ, ապա 2024 թ․ այն կազմել է ավելի քան 65 մլն, իսկ 2025 թ․՝ ավելի քան 25 մլն դրամ։

Ընդհանրացված՝ փաստենք, որ փաշինյանական ութ տարիներին հիշյալ 5 կրոնական կազմակերպությունները միասին տվել են 741,6 մլն դրամ կամ ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար հարկ: Աճման, որոշների դեպքերում՝ շեշտակի աճման տեմպերը վկայում են, որ այլ կրոնական կազմակերպությունները շեշտակի ընդլայնում են իրենց գործունեությունը։

Վերոնշյալ ցուցանիշների ֆոնին փաստենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ հալածվում են Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները, երկրի բարձրագույն ղեկավարության կողմից ամենաստորացուցիչ քայլերն են ձեռնարկվում բազմաթիվ հեղինակավոր արքեպիսկոպոսների ու անձամբ Վեհափառ Հայրապետի նկատմամբ։

Իսկ պատմության այս օրը՝ 2026 թ․ օգոստոսի 7-ը, համարվում է մեծագույն ամոթի ու խայտառակության օր, երբ իրավաբանների կողմից ոչ միայն շինծու, այլև հակասահմանադրական համարվող մեղադրանքներով դատարան են կանչվել ու մեղադրյալի աթոռին են նստեցվել Լուսավորչի գահի 132-րդ գահակալ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում ՌԴ-ում կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու ․ Վեհափառ Հայրապետ Վեհափառը քաղաքացիների հետ երթով հասավ Մայր Տաճար Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան Դե թող «կոկորդից բռնեն» ու ասեն՝ հենց հիմա դուրս արի, Ռուսաստանը համաձայն է․ Հայկ Այվազյան (video) Մի անգամ է նման բան եղել, Վեհափառին խեղդել են. Փաշինյանը դրա՞ն է պատրաստվում. Հայկ Մամիջանյան (video) Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am