Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին
ԱԺ 8-րդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանն հանդիպել են՝ պատասխանեց, որ այդ հարցին պետք է պատասխանեն կամ Սերժ Սարգսյանը, կամ Սամվել Կարապետյանը։
Նա նաև ընդգծեց, որ չպետք է պայքարից հոգնել ու հիասթափվել։
«Իմ ընկալմամբ՝ սա առանց փողոցային պայքարի հեռացողը չի ուստի յուրաքանչյուր մարդ՝ ով դեմ է Փաշինյանին, պետք է պատկերացնի, որ վաղ թե ուշ իրեն ճանփելու ենք փողոցային պայքարով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ գալու է մի պահ, երբ Փաշինյանը «համը հանելու» է վերջնականապես ու դրա պատասխանը ստանալու է։
