Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ
Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցյալ շաբաթ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ վերահսկողության տակ են վերցվել Խարկովի մարզի Բելի Կոլոդեզ, Ուստինովկա և Բակշեևկա բնակավայրերը, ինչպես նաև Սումիի մարզի Ռիժևկա գյուղը։ Իսկ երեկ վերահսկողություն է հաստատվել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ», – ասվում է պաշտպանության նախարարության ամփոփագրում։
