Էջմիածնի Թումանյան փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ժամանակ պատշաճ չփակված դիտահորը դժբախտ պատահարի պատճառ է դարձել։ Մի կին ընկել է դիտահորի մեջ և մարմնական վնասվածքներ ստացել։ Կափարիչը կարգի է բերվել միայն Վաղարշապատի համայնքապետարան դիմելուց հետո։ Կնոջ հետ տեղի ունեցածը ոչ պատահականություն է, ոչ էլ միակ դեպքն է։ Էջմիածնի մի շարք փողոցներում ամիսներ շարունակ ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում նման վտանգավոր իրավիճակներ բազմիցս են առաջացել։
Հիմնանորոգվում են քաղաքի մի շարք գլխավոր ճանապարհներ՝ Պատկանյան, Թումանյան, Բաղրամյան, Չարենց և այլն: Էջմիածնի բնակիչները դժգոհում են, որ ճանապարհաշինական աշխատանքները ձգձգվել են, և վերջը չի երևում։ Օրինակ՝ Ռ. Պատկանյան փողոցը շուրջ 7-8 ամիս է՝ քանդված է, իսկ Հ. Թումանյան և Մ. Բաղրամյան փողոցներում աշխատանքները շարունակվում են այս տարվա մարտ-ապրիլ ամիսներից։ Շինարարության տեմպը դանդաղ է, շինհրապարակներում օրվա ընթացքում քիչ թվով աշխատողներ են երևում, տեխնիկան նույնպես քիչ է։ Բնակիչների համար մյուս լուրջ խնդիրը փոշին է։ Քանդված ճանապարհներից բարձրացող փոշին, նրանց խոսքով, բնակարաններ ու բակեր է հասնում։ Թեև օրվա ընթացքում համայնքապետարանի ջրցան ավտոմեքենաներով ճանապարհները մեկ-երկու անգամ ջրում են, սակայն դա կարճատև ազդեցություն է ունենում, և փոշին կրկին արագ տարածվում է։ Քանդված ճանապարհները դժվարացրել են նաև երթևեկությունը։ Շատ վարորդներ խուսափում են այդ փողոցներով երթևեկելուց և նախընտրում են շրջանցիկ ճանապարհները։ Ավելի դժվար է այդ փողոցներում բնակվող վարորդների վիճակը։ Պատկանյան փողոցում ապրող Կարեն Մկրտչանը պատմեց, որ ճանապարհի փոսերն այնքան խորն են, որ դժվար է հասնել բակ, ստիպված ավտոմեքենան կայանում է հարևան փողոցներում։ Մանրամսները՝ սկզբնաղբյուրում:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը