Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան

Տեր Մուշե քահանա Ենգիբարյանը գրում է․

«Այսօր Հայաստանի դատարանում քննվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը։ Այս գործընթացը ստիպում է հիշել պատմության այն էջերը, երբ դատարանը դադարում էր արդարադատության վայր լինելուց և վերածվում քաղաքական բեմի։

 

1930-ականների Խորհրդային Միությունում Շախտիի, «Արդյունաբերական կուսակցության», Մենշևիկների գործերը և հատկապես 1936–1938 թթ. Մոսկվայի ցուցադրական դատավարությունները կառուցվում էին մի տրամաբանությամբ, որտեղ մեղադրանքը հաճախ նախորդում էր ապացույցին, իսկ դատավարությունը՝ նախապես ձևավորված քաղաքական պատմության հաստատմանը։ Դրանք պարզապես դատական նիստեր չէին․ դրանք հանրության համար կազմակերպված քաղաքական ներկայացումներ էին։

Այսօրվա Հայաստանը, իհարկե, Խորհրդային Միությունը չէ, և պատմական այդ օրինակների հետ ուղղակի նույնացումը ճիշտ չէ։ Սակայն պատմությունը զգուշացնում է. ցուցադրական դատավարությունը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ դատարանի դահլիճում դերասաններ են հայտնվում, այլ այն ժամանակ, երբ դատական գործընթացը սկսում է ծառայել նախապես ձևավորված մեղավորի կերպարի հաստատմանը։

Ուստի այսօր վճռորոշ հարցերն են՝ արդյո՞ք մեղադրանքը հիմնված է իրական և ապացուցված արարքի վրա, արդյո՞ք դատարանը անկախ և անաչառ է, և արդյո՞ք քրեական իրավունքը չի օգտագործվում Հայ Եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու համար։

ՀՀ Սահմանադրությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ առաքելությունը և երաշխավորում կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։
Այսօր քննության է ոչ միայն Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը։ Քննության է դրված նաև՝ արդյո՞ք 2026 թվականի Հայաստանի դատարանն արդարադատության վայր է, թե՞ քաղաքական բեմ։

Եթե մեղադրանքը հիմնավոր է՝ թող ապացույցները խոսեն։ Եթե ոչ՝ թող դատարանը չվախենա արդարացնելուց։

Դատարանի պարտականությունը իշխանությանը հաճոյանալը չէ։ Դատարանի պարտականությունն արդարադատությունն է»։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ Մենք մեր խաչը չենք հանելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյան (video) «Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ Ծառուկյանի գործով Նիկոլենք հասկացել են՝ կատարյալ էշություն են արել․ Արման Աբովյան (video) Դատարա՞ն, թե՞ քաղաքական բեմ․ Տեր Մուշե քահանա Ենգիբարյան Չգիտես, թե Աստծո ողորմությամբ ինչպես և ինչ գնով հնարավոր կլինի մաքրել ապագայում այս խարանը Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am