Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում

Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը երթևեկության յուրաքանչյուր մասնակցի պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերահսկողությունը, իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից են։

Օգոստոսի 5-ին Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում մոտոցիկլետներով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես մոտոցիկլետավարների կողմից ճանապարհային երթևեկության և հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնների խախտումները։

Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մոտոցիկլետ։ Մասնավորապես, հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 22, մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու՝ 17, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու՝ 6, ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո մոտոցիկլետն այդ համարանիշերով վարելու 2 և այլ իրավախախտման դեպքեր։

Հաշվառման համարանիշը փակելու կամ դրա տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելու փորձը վարչական պատասխանատվությունից խուսափելու միջոց չէ։ Պարեկային ծառայողների տեսադաշտից նման խախտումները չեն վրիպում։

25 հազար դրամ և 2 տուգանային միավոր է նախատեսված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակելու համար։

Առանց հաշվառման համարանիշի, փոխարինված կամ այլ համարանիշով մոտոցիկլետ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամկետով, իսկ վարելու իրավունք չունեցող կամ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ սահմանված է 200 հազար դրամ տուգանք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնները, զերծ մնալ դրանք փակելուց, ծալելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց և երթևեկել բացառապես պատշաճ փակցված և ընթեռնելի համարանիշով։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավախախտումների կանխարգելմանն ուղղված ուժեղացված ծառայությունները շարունակական են։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am