Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունները, իբրև հավատքի, մշակույթի և պատմական հիշողության ամուր կապերով միավորված համայնքի ներկայացուցիչներ, ամենայն խստությամբ դատապարտում են պետական այն գործողությունները, որոնք ոտնահարում են մեր Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Իր շուրջ երկհազարամյա պատմության ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում՝ դառնալով նրա ազգային ինքնության, հոգևոր կյանքի և միասնականության ամուր հենասյունը։
Մեր ժողովրդի պատմության ամենածանր և փորձություններով լի ժամանակաշրջաններում Հայ Եկեղեցին եղել է այն լուսավոր փարոսը, որի շուրջ պահպանվել են ազգային միասնությունն ու հոգևոր ինքնությունը։ Աշխարհագրական սահմաններից անդին այն իր հովանու ներքո համախմբել, զորացրել և սատարել է աշխարհասփյուռ հայությանը։

Այս պատմական ժառանգության անբաժանելի մասն է նաև Արգենտինայի հայ համայնքը, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը վերապրած հայորդիների անձնազոհ ջանքերով ու տոկունությամբ և սերնդեսերունդ ամրացել ու զարգացել է։ Հայոց եկեղեցիները մշտապես եղել են մեր համայնքային, հասարակական, կրթական և հոգևոր կյանքի կենտրոնը։

Արգենտինական հասարակության մեջ մեր համայնքի լիարժեք հաստատումն ու հայրենական արմատների պահպանումն անհնարին կլինեին առանց մեր Մայր Եկեղեցու հոգևոր և ինստիտուցիոնալ հովանավորության։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն անքակտելի կապն է, որ Սփյուռքի մեր ներկան միավորում է մեր հայրենիքի անցյալի, ներկայի և ճակատագրի հետ։

Ելնելով այս պատմական փորձառությունից՝ անընդունելի ենք համարում աշխարհիկ դատական մարմինների միջամտությունը Հայ Եկեղեցու ներքին՝ բացառապես կանոնական և կազմակերպական հարցերին և այն գնահատում ենք որպես Եկեղեցու ինքնավարության նկատմամբ ծանր ոտնձգություն։

Եկեղեցական կառույցի ներքին կյանքին պետական այս բացահայտ միջամտությունը հակասում է ժողովրդավարական կարգի հիմնարար սկզբունքներին և ուղղակի սպառնալիք է կրոնական ազատության իրացման նկատմամբ։
Այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների առջև, պետական համակարգից հրահրվող առճակատումը թուլացնում է մեր ազգի ընդհանուր դիմակայունությունը և խաթարում այն ներքին համերաշխությունն ու միասնականությունը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր հայրենիքի անվտանգության և ապագայի համար։

Ստեղծված իրավիճակն առավել մտահոգիչ է օգոստոսի 7-ին նշանակված դատական նիստի նախաշեմին, որի ընթացքում քննության առարկա են դառնալու այս գործի առանցքային հարցերը։ Արգենտինայի հայ համայնքը մեծ ուշադրությամբ հետևելու է դատական գործընթացին և դրա հետագա զարգացումներին։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արգենտինայի Հանրապետության հայ համայնքը պահանջում է անհապաղ և անվերապահորեն կարճել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործերը։

Դատական այս հետապնդումների դադարեցումը անհրաժեշտ պայման է մեր ազգային հաստատությունների բնականոն գործունեությունը, Հայ Եկեղեցու արժանապատվությունն ու մեր ժողովրդի ներքին համերաշխությունը պահպանելու համար։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու իշխանություններին վերջ տալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա նվիրապետության նկատմամբ թշնամական գործողություններին, անվերապահորեն հարգել Եկեղեցու ինքնավարությունը, կանոնական կարգն ու պատմական առաքելությունը և նպաստել այն հասարակական խաղաղության ու համերաշխության հաստատմանը, որի կարիքն այսօր առավել քան երբևէ ունի մեր ժողովուրդը։
Արգենտինայի հայ համայնքը չի կարող և չի մնա անտարբեր այս գործընթացի հանգուցալուծման նկատմամբ։ Մենք շարունակելու ենք ուշադիր և գործուն կերպով հետևել զարգացումներին՝ համագործակցելով Սփյուռքի հայկական կառույցների, ինչպես նաև մարդու իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հետ։
IARA

Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ

Հարավային Ամերիկայի Հայ օգնության միություն (ՀՕՄ)
Հայ մշակութային միություն
Արգենտինահայ արդյունաբերության և առևտրի պալատ
«Դեպորտիվո Արմենիո» մարզական ակումբ
«Արզումանյան» հիմնադրամ
«Արմենիա» հիմնադրամ
Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամ
«Վիսենտե Լոպես» կրթական հիմնադրամ
Հայ Եկեղեցու վարչական հաստատություն — Հայ կենտրոն
«Արարատ» օթյակ
Հայ ազատական-ժողովրդավարական կազմակերպություն
Մարաշի հայրենակցական միություն
Հայ մշակութային միություն
«Շարժում» հայ մշակութային միություն
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
Հայ մարմնակրթական ընդհանուր միություն «Հոմենեթմեն» (ՀՄԸՄ)
Այնթապի հայ հայրենակցական միություն
Հաճընի հայ բնակիչների միություն
ԱՐԱՄԱ (ARAMÁ)

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Արա՛, դուք իմ քթից բերեք, եթե․․ դուք թուրքին բերելու եք ու․․․ ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ սուտը դուք եք ասում. Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Ստորացվածի անբարոյականություն է․ Աղվան Վարդանյանի սուր խոսքն՝ ուղղված ՔՊ-ին (video) Այսօր տեղի կունենա սարսափելին, որը հավասար է 37-ին Վաղարշապատում խեղդամահ անելուն․ Գեղամ Մանուկյան (video) Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am