Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որի նպատակն է արգելել «ծննդաբերության նպատակով տուրիզմի» պրակտիկան, որը ենթադրում է երկիր ժամանում՝ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխան ավտոմատ կերպով ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:

Նախագահն ստորագրել է ևս մեկ հրամանագիր, որը նույնպես վերաբերում է ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքին։ Ըստ փաստաթղթի՝ ավտոմատ կերպով քաղաքացիության իրավունք չեն ունենա «ԱՄՆ-ի օտարերկրյա թշնամիները, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամները», դիվանագետների երեխաները և այլ ճանաչված միջազգային կազմակերպությունների աշխատակիցների երեխաները։

The Hill պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ հրամանագրերն, «ըստ երևույթին, փորձ են՝ շրջանցելու Գերագույն դատարանի վերջերս կայացրած վճիռը», որով հունիսին հաստատվել է ըստ ծննդյան քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքի պաշտպանությունը և արգելափակվել է Թրամփի՝ քաղաքացիության ավտոմատ ստացումը սահմանափակող հրամանագիրը, որը հրապարակվել է նրա երկրորդ նախագահական ժամկետի առաջին օրը` 2025 թ. հունվարի 20-ին։ Այդ հրամանագրով դադարեցվում էր ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիության ավտոմատ տրամադրման պրակտիկան, եթե ծնողները երկրում են գտնվում անօրինականորեն կամ կարճաժամկետ վիզաներով։

Հունիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ ըստ ծննդյան ամերիկյան քաղաքացիության ավտոմատ ստացման իրավունքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագիրն անօրինական է։

Ըստ ծննդյան քաղաքացիության իրավունքն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 1-ին բաժնում, որն ընդունվել է 1868 թվականին:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video) Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am