Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա

Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրել է․
«Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է։

Աշխարհիկ որևիցէ դատավոր կամ իշխանավոր, ով կփորձի դատել և հայհոյել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Աստծո օծյալին, կմտնի անեծքի տակ, իսկ երկիրն և ժողովրդին կտանի կորստի ու ողբերգության։
Ինչ՞ է նշանակում լինել եկեղեցու գլուխ և Աստծո օծյալ։
Որոշ մարդիկ, ովքեր չունենալով ոչ՛ աստվածաբանական կրթություն և ոչ՛ էլ տարրական կրոնական գիտելիքներ, իրենց իրավուք են վերապահում սխալ մեկնաբանել Կաթողիկոսի Եկեղեցու գլուխ և Աստծո օծյալ լինելու հանգամանքը՝ այս կերպով մոլորեցնելով հավատացյալներին։
Ըստ եկեղեցու հիերարխիայի կամ նվիրապետական կարգի կաթողիկոսը, պատրիարքը կամ պապը երկրային վարչական իմաստով համարվում են եկեղեցու և եկեղեցական համակարգի գլուխը, այսինքն՝ բարձրագույն հոգևոր պետը տվյալ ազգային կամ տեղական եկեղեցու։
Իսկ աստվածաբանական իմաստով և քրիստոնեական վարդապետության համաձայն, իհարկե, Տեր Հիսուս Քրիստոս է եկեղեցու Գլուխը, իսկ հավատացյալները՝ նրա մարմնի անդամները։
Հետևաբար , Հայոց Հայրապետին հայ եկեղեցու գլուխ լինելու հանգամանքը համեմատել Տեր Հիսուսի հետ, որպես Եկեղեցու Գլխի՝ մոլորություն է կամ էլ անգրագիտություն։
Իսկ Աստծո օծյալ անվանում են այն մարդկանց , ովքեր Աստծուց կանչվել են, որևէ բարձր առաքելության համար և Սուրբ Հոգու կողմից օծվելով, նրանց տրվել է իշխանության շնորհ ՝ առաջնորդելու և հովվելու ժողովրդին։
Հին ուխտի մեջ այդ մարդիկ եղել են մարգարեները, թագավորները և Իսրայելի քահանաները։ Իսկ Նոր Ուխտի մեջ առաջին Աստծո Օծյալն՝ ինքը Տեր Հիսուս Քրիստոս է։ Տիրոջից հետո առաքալները, իսկ եկեղեցու հիմնադրումով Աստծո օծյալներն են համարվում եպիսկոպոսն ու քահանան։
Հետևաբար, Հայոց Հայրապետը, ով Սուրբ Թադեոս Առաքյալի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդն է, նա եպիսկոպոսապետն է և Աստծո օծյալը։
Ուրեմն, նրա դատավորը միայն Աստված է։
Վեհափառի միջոցով է Սուրբ Հոգու շնորհները բախշվում մեր եկեղեցում և ողջ ազգի վրա։ Միայն Հայոց Կաթողիկոսն իրավուք ունի օրհնելու Սրբալույս Մյուռոնը և ձեռադրելու եպիսկոպոս։
Այսօր, ովքեր փորձ են անում նսեմացնել Գարեգին Բ Վեհափառի Հայրապետի հանգամանքը , նրանք մոլորեցնողներ և պառակտիչներ են։
Սթափվե՛ք, քանի ուշ չէ։
Տերը պահապան մեր Սուրբ Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին։
Հ/գ.
Յուրաքանչյուր քրիստոնյա, ով օծվել է Սրբալույս Մյուռոնով և ստացել է Սուրբ Հոգու շնորհները, այս կյանքում քրիստոնեաբար ապրելու և հավիտենական կյանք ժառանգելու համար է, այլ՝ ոչ թե Աստծո օծյալ տիտղոսն ունենալու»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video) Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 8 վագոն ցորեն, 10 վագոն քար Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ» Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը. «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ» «Կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք». Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է». «Հրապարակ» Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am