Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այսօր ստեղծվել է բավականին արտառոց և քաղաքական առումով ուշագրավ իրավիճակ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ այսօր՝ ժամը 16։00-ին, իրենք լինելու են Վեհափառի դատական նիստին։ Հայտարարությունն անսպասելի էր հատկապես այն պատճառով, որ այսօր խորհրդարանում շարունակվում է ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը, ապա՝ քվեարկությունը։ Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցության համար սկզբունքային առաջնահերթություն է Կաթողիկոսի և մյուս հոգևորականների դատին ներկա լինելը։

Նկատենք, որ արդեն երեք օր է՝ իշխանական պատգամավորները մեկը մյուսի հետևից հարցեր են ուղղում Վարդևանյանին, ելույթներ ունենում նրա թեկնածության վերաբերյալ, և քաղաքական օրակարգում գլխավոր հարցերից մեկը դարձել է՝ արդյո՞ք իշխանությունը կապահովի նրա ընտրությունը առանց ընդդիմության՝ այդպիսով վիժեցնելով ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության գործընթացը։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց համար այս պահին առաջնահերթ է Վեհափառ Հայրապետի դատական նիստին ներկա լինելը, այլ ոչ թե փոխխոսնակի ընտրությունը, անգամ եթե նա իրենց թեկնածուն է։

Այսպիսով, չի բացառվում, որ երկու օր շարունակվող քննարկներն այսօր ավարտվեն առանց քվեարկության, եթե ընդդիմադիր խմբակցությունների բացակայության պայմաններում ՔՊ-ն չկազմակերպի Արամ Վարդևանյանի թեկնածության քվեարկությանը։

Հիշեցնենք, որ այսօր դատարանի մոտ լինելու և Կաթողիկոսին աջակցելու մասին հայտարարել են՝

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները,
«Հայաստան» խմբակցության պատգամավորները,
տարբեր ընդդիմադիր գործիչներ։

Այս հանգամանքը քաղաքական հետաքրքիր հակասություն է ստեղծում․ այն երկու ընդդիմադիր ուժերը, որոնք խորհրդարանում պետք է մասնակցեին Արամ Վարդևանյանի ընտրության գործընթացին, նույն ժամին պատրաստվում են գտնվել դատարանի շենքի մոտ և չեն ընտրելու իրենց իսկ առաջադրած թեկնածուին»։

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ» Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը. «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ» «Կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք». Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է». «Հրապարակ» Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ» Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ» Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ» Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում «Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների «Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը Բետոնախառնիչը կողաշրջվել է և բախվել տան պատին․ վարորդը փրկվել է Ռումինիայի Հայոց թեմը կոչ է արել աշխարհասփյուռ հայերին՝ պահպանել համերաշխությունը Եկեղեցու շուրջ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին․ Տեր Զարեհ Աշուրյան Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է աշխատակցի վրա. արձանագրվել է նրա մահը «Ձեզ չափերի մեջ պահե՛ք․․․ հեռու չի էն օրը, որ ստանալու եք վզակոթներիդ»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am