Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին նոր հողատարածք կստանա: Թբիլիսիի քաղաքապետարանը որոշում է կայացրել, սակայն մանրամասները չի հրապարակել: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Նախկին ձիարշավարանի տարածքում էստակադայի կառուցման համար հարկավոր տարածքի դիմաց մայրաքաղաքի վարչակազմը պատրաստ է օլիգարխին հողատարածք տրամադրել, սակայն պարզվել է, որ Իվանիշվիլիի «Ինվեստ Կապիտալ» կազմակերպությունը ոչ թե որոշ հատված, այլ նախկին ձիարշավարանի ամբողջական տարածքին համապատասխան վայր է պահանջել: Այս փուլում հայտնի չէ, թե որտեղ կստանա Իվանիշվիլիին պատկանող կազմակերպությունն իր տարածքը:
Նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիայի ժամանակ էստակադայի նախագիծը չհաստատվեց ծառահատման հետեւանքով, մինչդեռ Կախա Կալաձեն նախագիծն իրականացնելու նպատակով ելքը տեսնում է ամբողջ ձիարշավարանը փոխարինելու մեջ:
aliq.ge
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը