Աշտարակում տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր ու խմիչքներ

Հուլիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ ավագ քրեական ոստիկանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում քրեական ոստիկաններին ու պարեկներին Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Արփինե Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 16։30-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրենց տանից բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի իրենց տան 2-րդ հարկի մանսարդային հատվածի եվրոպատուհանը, ապօրինի մուտք գործել ներս և գողացել տարբեր տեսակի ոսկյա ու արծաթյա զարդեր, տարբեր մոդելի ձեռքի ժամացույցներ, օծանելիքներ, ինչպես նաև տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ՝ պատճառելով նյութական վնաս։

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է Սպառված իշխանության ախտանիշը 155 տարվա ընթացքում առաջին անգամ անձրև չի տեղացել․ Լևոն Ազիզյան Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները Հուսանք՝ Հորմուզի շուրջ խաղաղ հանգուցալուծումը կկայանա․ Զաքարյան Marca-ն նշել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Ինֆանտինոյին փոխարինելու գլխավոր թեկնածուներին Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր Մախաչևը մեկնաբանել է Ծառուկյանի և Օլիվեյրայի միջև հնարավոր ռևանշ-մենամարտի մասին լուրերը Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը Խոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրի Վեդիում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 20-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Աշտարակում տանիքից մուտք են գործել տուն և հափշտակել թանկարժեք իրեր ու խմիչքներ «Էդ հորթին ասե՛ք՝ իրեն հորթի պես չպահի, դեմը Սբխեչ է»․ Նարեկ Կարապետյանը՝ Ռուբինյանին (video) Էդ ի՞նչ դուք ասացիք․․․ հասկանու՞մ եք՝ դուք ինչ եք ընդհանրապես խոսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին (video) Խրուշչովն ատում էր այդ մարդուն, բայց նա ստեղծեց այս գերեզմանաքարը․ Անժելա Թովմասյան (video) «Լափող ու բթվողնե՛ր․․․ դուք ձեր լափի համար գիտե՞ք՝ ինչ կանեք»․ Խաչիկ Մանուկյան (video) «Վահագն Ալեքսանյա՛ն, էդ ծաղիկները ծախել ու զխտկվել ես»․քաղաքացին հիշեցրեց Ալեքսանյանի մութ անցյալը (video) Ձեր եղբայրը հայհոյում է, դուք էլ սանրված եկել ու մե՞զ եք սպառնում․ Աննա Գրիգորյանը՝ Կոնջորյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am