Հայաստանն ամեն ինչ անում է` Ադրբեջանի հետ ռազմական բալանսը պահպանելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից և այդ առումով որևէ սահմանափակում չկա:«Հայաստանն ամեն ինչ անում է, որ որպեսզի պահպանի ռազմական բալանսը՝ ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցի՝ Ռուսաստանի հնարավորություններից: Ընդ որում, համապատասխան սպառազինությունը մենք ստանում ենք անհամեմատ ավելի մատչելի գներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը: Միաժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ հայկական կողմը խնդիր չունի պատասխանելու Ալիևի վերը նշված հայտարարությանը, այլ խնդիր ունի պահպանելու ռազմական բալանսը, և այդ ուղղությամբ քայլեր կատարվում են:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը