Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Կալիֆոռնիայի իրավապահ մարմինները Լոս Անջելեսի շրջանում զինված տղամարդու են ձերբակալել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտի մերձակայքում՝ Սպիտակ տան ղեկավարի՝ այնտեղ այցից առաջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ABC News-ը հաղորդում է, որ տղամարդը լուսանկարում և տեսանկարահանում էր Թրամփի գոլֆի ակումբը և հետևում անվտանգության ծառայության գործողություններին։ 

Տղամարդը 38-ամյա Ջանին Ջոն Թեյլն է Դաունիից, որը հետաքննության տակ է կողոպուտի գործով։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, սակայն այդ մասին հրապարակումներ են հայտնվել միայն օգոստոսի 4-ին։

Խուզարկության ընթացքում Թեյլի մոտ գտել են փամփուշտներով պահեստատուփ։ Նրա մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ, իսկ տանը՝ վերափոխված գրոհային հրացան, երկու ռացիա, զրահաբաճկոն, ինչպես նաև մի քանի ծոցատետր՝ «անհանգստություն առաջացնող գրություններով»։

Թրամփն օգոստոսի 4-ին Վաշինգտոնից Լոս Անջելես է մեկնել Հանրապետական ​​կուսակցության համար միջոցների հանգանակության միջոցառմանը մասնակցելու համար։

Fox News-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը՝ Թրամփը նշել է, որ ինքն այնպիսի նախագահ է, որի գործողությունները մեծ ազդեցություն ունեն։

ԱՄՆ ղեկավարը երեք անգամ դարձել է մահափորձերի թիրախ։ Առաջին երկու փորձերը տեղի են ունեցել 2024 թվականին՝ նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ. հուլիսին նրա վրա կրակել են Փենսիլվանիայի նահանգի Բաթլերի շրջանում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Երկու ամիս անց մեկ այլ չարագործ զենքով ձերբակալվել է Ֆլորիդայի Փալմ Բիչում Trump International Golf Club գոլֆի ակումբի մոտ, որտեղ գտնվում էր Թրամփը։ Երրորդ մահափորձը տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլի 25-ին մայրաքաղաքի Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տանը հավատարմագրված Թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, որտեղ ներկա էր ԱՄՆ վարչակազմի ամբողջ վերնախավը:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Շտապ․ «Նիկոլն ընդունեց Ադրբեջանի ցեղասպան լինելը»․ Հայկ Նահապետյան (video) «Ով քնեց՝ բ**ի տղա է»․․․ ահա սրա համար են ս*անել զինվորին․ Զոհրաբյան (video) «Ե՞րբ են մեր հողերը վերադարձնելու»․ Նարեկ Կարապետյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) «Լա՛վ լսեք․ հենց հիմա ԱԺ-ից Փաշինյանն ասաց՝ ոնց են ադրբեջանցիները մտնելու Երևան»․ Անժելա Թովմասյան (video) Էդ շարադությունը թողեք ու Պուտինին ուղիղ հարց տվեք․ Ագնեսա Խամոյանի հարցից Փաշինյանը նեղվեց (video) Լա՛վ, դուք էս ինչ ատելություն ունեք․․․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա ընդդիմությունը պետք է տեղափոխվի Տիգրանաշեն ու շտաբ դնի․ Նաիրա Զոհրաբյան (video) Կառավարության ծրագիրը 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու մասին է․ Սաղաթելյան «Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա՝ փաստեր դնելով նրա դիմաց» (video) Արսենյանը Փաշինյանի «բնի» ճուտիկն է. նա ՌԴ-ի հասցեին թույլ էր տալիս տարբեր ոչ բարեկամական հայտարարություններ. Զատուլին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շատ գոհ կլինենք, որ ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Նիկոլ Փաշինյան (video) «Ձեր ծրագիրն էլ չեք կարդացել․նկատողություն անելուց առաջ էս նայեք»․ Խաչատրյանը «տեղը դրեց» Փաշինյանին (video) 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան «Պիղծա․․․», «Հանգի՛ստ թող Վեհափառին»․․․ Փաշինյանը հունից դուրս եկավ, իրավիճակը լարվեց (video) «Հայաստանը նոր Սեպտեմբերի 21-ի կարիք ունի». Սուրեն Սուրենյանց Փաշինյանը բացեց խաղաքարտերը. Վեհափառի հետ կապված ուղիղ ասաց, որ խնդիրն Արցախի անունը շոշափելն է. Կարապետյան Բանակցությունների բազային կարողությունների բացակայությունն արդեն որերորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում. Կարապետյան Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարագների ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով բամփում են իրար գլխի. Փաշինյան (video) Նոր խառնաշփոթի ժամանակաշրջան․ առաջին քրիստոնեական պետությունում աշխարհիկ իշխանությունները փորձում են դատել կաթողիկոսին․ МК Վթարային ջրանջատում Սյունիքում և Կոտայքում ՌԴ ԶՈւ-ն խոցել է 1 լցանավ, ռազմական պահեստներ և «Յուժնի» նավահանգստի ենթակառուցվածքները ՎԵՐՋ․ Փաշինյանը վերջապես ուղիղ ասաց՝ ինչ է ուզում Կաթողիկոսից․ Նարեկ Կարապետյան Բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․կան վիրավորներ ԱԲՍՈՒՐԴ․․․ Փաշինյանի հերթական հարվածը Ռուսաստանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am